«Իմ ծնողները երբեք այդքան չէին իջնի»․ Օլգա Բուզովան՝ Դավայի ծնողների մասին
LeisureՕլգա Բուզովան կրկին խոսել է Դավիթ Մանուկյանի հետ իր ցավալի բաժանության մասին, գրում է StarHit-ը: Հեռուստահաղորդավարուհու համար ցնցում էր, որ նախկին սիրեցյալի մայրը սկսել է ցեխ շպրտել իր վրա՝ պաշտպանելով որդուն: Բոլորովին վերջերս երկրպագուները սպասում էին Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի մոտալուտ հարսանիքին: Շատերը նույնիսկ համոզված էին, որ բլոգերը իր 35-ամյակին ամուսնության առաջարկ կանի ընտրյալին: Սակայն դրա փոխարեն աստղերը հանկարծ բաժանվեցին: Օլգան խոսել է իր ընկերոջ դավաճանության և նրա կողմից իր հասցեին հնչող վիրավորանքների մասին։ Սոցցանցերից մեկում գրառման տակ տրված մեկնաբանություններում Օլգան անսպասելիորեն կիսվել է երկրպագուների հետ: Նա խոստովանել է, որ բաժանվելուց հետո ինքը չի շփվել Դավայի հետ, և նա չի հետաքրքրվել իր որպիսությամբ և ներողություն չի խնդրել իր արարքների համար:
Օլգան նշել է նաև Դավայի մոր տգեղ ժեստը: Հիշեցնենք, որ Դավայի մայրը Օլգային հրապարակայնորեն մեղադրել էր ալկոհոլիզմի և հանդուգն պահվածքի մեջ: Հեռուստահաղորդավարուհու համար այս վերաբերմունքը ցնցող էր: «Յուրաքանչյուր ոք ունի իր դաստիարակությունը կամ դրա պակասը: Ծնողներս երբեք այդքան չէին իջնի», - ընդգծել է Բուզովան: Նա նաև ասել է, որ հենց սկզբից ցանկանում էր գաղտնի պահել հարաբերությունները Մանուկյանի հետ: Նա մի քանի ամիս թաքցրել է սիրավեպը, բայց հետո Դավան պահանջել է հանրայնացնել այն: «Հիմա ես համոզված եմ, որ չպետք է անձնական կյանքը հանրությանը ներկայացնել: Ես ուզում էի թաքցնել մեր հարաբերությունները։ Բայց նա պնդում էր», - կիսվել է Բուզովան: Նույնիսկ այդքան ուժեղ հիասթափությունից հետո Օլգան չի դադարել երազել հասարակ կանացի երջանկության մասին: Արտիստուհին չի թաքցնում, որ երկար ժամանակ ցանկացել է երեխա ունենալ: Նախկինում նա նույնիսկ մտածում էր մանկատնից երեխա որդեգրելու մասին: Այժմ հեռուստաաստղը, իր խոսքերով, դեռ պատրաստ չէ նոր սեր որոնել, քանի որ վերջին հիասթափությունների վերքը դեռ չափազանց թարմ է: