«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե 

Թանկացումներ են սպասվում. նոր հարված հպարտ քաղաքացու գրպանին

Վերլուծական

2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում, նոյեմբերի համեմատ, գնաճը կազմել է 3․4%, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 3․7%: Բայց եթե այդ սպառողական շուկայից առանձնացնենք միայն սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները, ապա 2020թ. դեկտեմբերին, 2019-ի դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2%: Սրանք պաշտոնական վիճակագրական տվյալներ են։ Գնաճը շարունակվել է նաև 2021 թվականի հունվարին։

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գներն աճել են 16.9%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 3.2%-ով (արեւածաղկի յուղի միջին գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է 44.3%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 6.7%): Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են 8.4% եւ 1.0% (հացի եւ ալյուրի գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 7.9% եւ 12.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.8% եւ 1.6% ):

«Կաթնամթերք, պանիր եւ ձու» ապրանքախմբում անցյալ ամիս 2020-ի հունվարի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Ձվի գինը աճել է համապատասխանաբար 26.4% եւ 2.7%-ով:

Շաքարի եւ շաքարավազի գները 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ աճել են 40.7%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.7%-ով, մսամթերքինը՝  0.1 եւ 0.2%-ով։

Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում այս տարվա հունվարին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 10.8%, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ (ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է 12.9%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.1%):

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ բենզինի եւ դիզելային վառելիքի գինը մեկ ամսում բարձրացել է 4,1 եւ 2,9 տոկոսով: Օրինակ՝ մայրաքաղաքի բենզալցակայաններում «ռեգյուլար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամով՝ նախկին 320-ի փոխարեն, իսկ «պրեմիումի» մեկ լիտրը՝ 390 դրամով՝ նախկին 350 դրամի փոխարեն;

Թանկացումները չեն շրջանցել դեղորայքի շուկան․ կան դեղորայքի տեսակներ, որոնք թանկացել են 20-ից 30 տոկոսով, կամ 200-ից 300 դրամով: Օրինակ՝ «Ասկոֆեն-Պ» ցավազրկող դեղահաբերը նախկին 180 դրամից դարձել են 200 դրամ, «Նիպերտեն» արյան ճնշում կարգավորող դեղահաբերը 1150 դրամից դարձել են 1450 դրամ, իսկ «Մուլտիզան պրեգնա» վիտամինները նախկին 8640 դրամի փոխարեն դարձել են 9000 դրամ:

Նկատելի գնաճ է արձանագրվել նաեւ ոսկերչական զարդերի շուկայում: Պաշտոնապես՝ ոսկյա զարդերը թանկացել են՝ 7,5%-ով:

Եթե իշխանությունները կատարած լինեին իրենց նախընտրական խոստումը և մենաշնորհը արմատախիլ անեին ՀՀ տնտեսությունից, ապա դժվար թե այսօր մենք ունենայինք նման գնաճ, անգամ հաշվի առնելով օբյեկտիվ հիմքերը, որոնք դրա համար առկա են: Գնաճ կլիներ, սակայն, այն չէր լինի այս սարսափելի աստիճանի: Իսկ ի՞նչ ունենք հեղափոխությունից երեք տարի անց․ կարագի, շաքարավազի, բենզինի շուկաներում նոր խաղացողներ այդպես էլ ի հայտ չեկան: Այս շուկաները շարունակում են մնալ մի խումբ անձանց վերահսկողության տակ և վերջիններս էլ, օգտվելով առիթից, թվեր են կրակում՝ այդ ամենը փաթեթավորելով միջազգային շուկայում նկատվող գնաճի մասին միֆերով: Իսկ ՏՄՊՊՀ-ն, որը կոչված է ուշի-ուշով հետևելու, որպեսզի այդ մի խումբ անձինք չկեղեքեն ՀՀ հպարտ քաղաքացիներին, հայտարարում է, որ մենաշնորհ չկա, իսկ եթե լինի էլ՝ բնավ էլ վատ բան չէ: Տուն է՝ թող լինի: 

Թանկացումների ազդեցությունը գուցե սպառողների վրա այդքան էական չլիներ, եթե դրանք ուղեկցվեին եկամուտների ավելացմամբ։ Բայց մենք եկամուտների ավելացում գրեթե չենք ունեցել անցած տարի, չենք ունենա նաև այս տարի։ Նման ծախսեր պետական բյուջեում նախատեսված չէ։ Կապված տնտեսության անմխիթար վիճակի հետ՝ դժվար է սպասել, որ եկամուտների ավելացում կլինի նաև տնտեսական հատվածում։ Ընդհակառակը՝ սպասվում է եկամուտների նվազում, այդ թվում՝ ոչ միայն ուղղակի աշխատավարձի կրճատման, այլև՝ աշխատատեղերի փակման ու գործազրկության ավելացման հետևանքով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ
Ամենադիտված