Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի քաղաք Անձրև, ամպրոպ, կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ Սիրուշո Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման ԱԺ պատգամավորի պարտականությունները. Զարուհի Բաթոյան Հակամարտությունից տուժած բնակչությանն օգնությունը Շվեյցարիայի մարդասիրական սկզբունքների առհավատչյան է. Փաշինյանը՝ Պարմելինին ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել «Ռենջ Ռովեռ Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներից Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդը 32 տարեկան էր Դու մի ուրիշ բալիկ ես․ Լիլիթ Մուրադյանի հուզիչ շնորհավորանքը որդուն Այս պահին Գեղամասար համայնքում սահմանային վիճակը հանգիստ է․ 24 News․am Պատերազմից հետո Թաղավարդը վերականգնվում է 

ՍԴ նախագահն ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ

Հասարակություն

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՍԴ հիմնադրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Այսօր լրանում է Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձը: 1996 թվականի հենց այս օրերին կազմավորվեց և իր առաքելությունը ստանձնեց Սահմանադրական դատարանի առաջին դատական կազմը: Այդ օրերին ոչ միայն կյանքի կոչվեց 1995թ. հուլիսի 5-ի Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական նոր մարմնի գործունեությունը, այլև Հայաստանի Հանրապետությունում դրվեց սահմանադրական արդարադատության հիմքը»,- նշել է Դիլանյանը:

Սահմանադրական դատարանի նախագահը հավելել է, որ այսօր առավել քան երբևէ առաջնային է մեր պետության ժողովրդավարական հաստատությունների կարողությունների և արդյունավետության շարունակական զարգացումը:

«Միաժամանակ, Սահմանադրությունը ոչ միայն իրավունքներ և պարտականություններ սահմանող իրավաքաղաքական մայր փաստաթուղթ է, այլև յուրաքանչյուր ժողովրդավարական պետությունում արժեբանություն, արժեհամակարգ և սահմանադրական մշակույթ ձևավորող կարևորագույն գործոն: Այս համատեքստում Սահմանադրական դատարանի ուղենիշն է ոչ միայն մայր օրենքի՝ Սահմանադրության գերակայության ապահովումը, այլև ժողովրդավարական պետությանը արժանավայել սահմանադրական մշակույթի և իրավահարաբերությունների երաշխավորումը: Օրեցօր ավելի բարդ ու նոր փոփոխություններով ապրող աշխարհում իրավունքի գերակայության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հասարակությունն է ամուր ու ժամանակակից պետություն ունենալու լավագույն երաշխիքը»,- հայտնել է ՍԴ նախագահը:

Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ տարեդարձն էլ ավելի կբարձրացնի պատասխանատվությունն անցյալի, օրվա և ապագայի նկատմամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, օգտվելով հնարավորությունից՝ երախտիքի խոսքս եմ հղում առանձնապես նրանց, ովքեր վերջին 25 տարիների ընթացքում տարբեր կարգավիճակներում իրենց նվիրված աշխատանքով ավանդ ու ներդրում են ունեցել Սահմանադրական դատարանի կայացման գործում: Վստահ եմ, որ այս պարտավորեցնող տարեդարձի գիտակցմամբ կտոգորվենք ավելի բարձր պատասխանատվությամբ մեր անցյալի, այս օրվա և ապագայի նկատմամբ: Աստված պահապան մեր Հայրենիքին և ամենքիս»,- նշել է Արման Դիլանյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՆիկոլ Փաշինյանը Հայաստանի օդային տարածքը այլևս բացել է Նախիջևանից թռնող օդանավերի համար. Էդգար Ղազարյան«Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառը վնասելու մեջ մեղադրվում է 33 տարեկան տղամարդ Մեդալների հանձնման արարողությանը կար մի ծնող, որի պատմությունը շատերը չգիտեն «Նոայի» անձնակազմն այցելել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՋալալն Հարությունյանն ու՞ր է. Արթուր ՀամբարձումյանԼուսինե Թովմասյանն՝ առանց շպարի Հայհոյոլ թե չհայհոյել. այսօրինակ քայլերը ընդամենը հանրությանը զբաղեցնող թեմաներ են. Գևորգյան ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Որքան նուրբ ես»․ Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարը Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ Հայաստանում բենզինի գները կրկին բարձրացան, այս անգամ 10 դրամով Ժողովրդի սարսափած ընտրյալները. Ավետիք Իշխանյան Նոր մանրամասներ՝ հայտնի գործարարի Range Rover-ի ուղղությամբ արձակված կրակոցներից Արագածոտնում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի քաղաք Անձրև, ամպրոպ, կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՕգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման ԱԺ պատգամավորի պարտականությունները. Զարուհի Բաթոյան Հակամարտությունից տուժած բնակչությանն օգնությունը Շվեյցարիայի մարդասիրական սկզբունքների առհավատչյան է. Փաշինյանը՝ Պարմելինին ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել «Ռենջ Ռովեռ Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներիցԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդը 32 տարեկան էրԴու մի ուրիշ բալիկ ես․ Լիլիթ Մուրադյանի հուզիչ շնորհավորանքը որդունԱյս պահին Գեղամասար համայնքում սահմանային վիճակը հանգիստ է․ 24 News․am Պատերազմից հետո Թաղավարդը վերականգնվում է Շվեյցարիայի մեծաթիվ հայ համայնքը նպաստում է 2 երկրների ու ժողովուրդների մերձեցմանը․ Արմեն Սարգսյան Ստամբուլում վառվում է Ռուսաստանի հյուպատոսության շենքըԹուրքիայի հանգստավայրերում խոշոր հրդեհներ են․ զբոսաշրջիկները խուճապահար են (տեսանյութ)Տավուշում УАЗ-ը գլորվել է ձորը. 31-ամյա վարորդը տեղում մահացել է Սոֆի Մխեյանի հանգիստը՝ ԹունիսումՈղբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը չհաղթեց ՕԽ քառորդ եզրափակիչում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել Այդ ի՞նչ են սրանք պատրաստվում անել, որ դրա համար իրենց պետք է ազգովի հայհոյեն. Ղազինյան Այս խորհրդարանի մեծամասնության լեգիտիմությունը կասկածելի (գուցեև թուրքական) ծագում ունի․ Զաքարյան Գեղարքունիքում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ Հարթաշեն բնակավայրում խոշոր հրդեհ է բռնկվելԾաղկաձորում 28-ամյա տղամարդը կվադրոցիկլով բախվել է ռեստորանային համալիրի պատին. ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպքԵրևանում հայտնաբերվել է հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը, որի վրա կան կրակոցի հետքերԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Բրյուսելում սահմանային իրավիճակի հետ կապված աշխատանք է տարվել․ Զոհրաբյան Աստղագուշակ՝ օգոստոսի 1-ի համարՕգոստոսի 1․ Օրվա խորհուրդՆրանք, ովքեր հավին մի բուռ կորեկ քցած չկան, ինձ մարդասիրության դասեր են տալիս․ Սոֆյա Հովսեփյան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններումԵվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում իմ բացթողումների և թերացումների համար․ Տաթևիկ Հայրապետյան Լուկաշենկոն ներկա է գտնվել ավագ թոռնուհու հարսանիքին (լուսանկար)Հորդառատ անձրևի հետևանքները Սառնաղբյուրում (տեսանյութ)
Ամենադիտված