Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են
ՀասարակությունՓետրվարի 6-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտը»։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: