Ժիրինովսկին առաջարկել է «Sputnik V»-ի ստեղծողներին առաջադրել Նոբելյան մրցանակի
МирՌուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ստեղծողներին պարգևատրել Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակով, ինչպես նաև առաջադրել նրանց բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի:
««Sputnik V» պատվաստանյութի ստեղծումը դարակազմիկ իրադարձություն է: Ես առաջարկում եմ պատվաստանյութի ստեղծողներին պետական մրցանակ շնորհել Կրեմլում հունիսի 12-ին: Նաև առաջադրել Նոբելյան մրցանակի` բժշկության ոլորտում»,-Twitter-ի իր էջում գրել է Ժիրինովսկին:
Ռուսաստանն աշխարհում առաջինն էր, որը 2020 թվականի օգոստոսի 11-ին գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և այն ստացավ «Sputnik V» անվանումը: Պատվաստանյութը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնի (ՀՄԱՀԿ) կողմից:
«Sputnik V»-ը ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա: