Իլոն Մասկը հրապարակել է որդու` «X Æ A-12»-ի լուսանկարը
Կանադացի երգչուհի Կլեր Ալիս Բուչերը, որը հայտնի է Գրայմս կեղծանունով, և «Սպեյսիքսի» հիմնադիր Իլոն Մասկը սոցցանցերի իրենց էջերում հրապարակել են իրենց որդու` X Æ A-12-i լուսանկարը:
Հիշեցնենք, որ Գրայմսը բացատրել էր որդու անունը` նշելով, որ X- ը անհայտ փոփոխականն է, Æ֊ն՝ գրության ձևը, AI֊ը՝ «արհեստական բանականություն կամ սեր», իսկ A-12֊ը՝ հետախուզական ինքնաթիռ, որը նախատեսված է ԿՀՎ-ի համար: «Ահա մեր սիրելի «օդանավը»՝ SR-71-ը: Այն չունի զենք, ունի միայն արագություն: Հզոր է մարտում, բայց առանց բռնության գործադրման», - ասել էր Գրայմսը: Երգչուհին նշել էր, որ իր որդու անվան A տառը նաև հղում է իր սիրելի «Arxangel» երգին: 12 թիվը խորհրդանշում է կենդանակերպի 12-րդ նշանը՝ առնետը, քանի որ որդին ծնվել է 2020 թվականին՝ առնետի տարում։
Նշենք, որ նախկին ամուսնությունից Իլոն Մասկն արդեն ունի հինգ որդի: