Ինչու է Արգիշտի Քյարամյանը 30 հատուկջոկատայինների հետ գնացել Արցախ, ինչ կապ ունեն դրա հետ Աննա Հակոբյանն ու Աշոտ Փաշինյանը
ԲլոգոսֆերաՀայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախ մեկնել է ԱԱԾ 30 աշխատակիցների հետ: Գլխավոր խնդիրը, որ նրանց առջև դրել է Նիկոլ Փաշինյանը, եղել է իր կնոջ՝ Աննա Հակոբյանի ու որդու՝ Աշոտ Փաշինյանի անվտանգությունն ապահովելը: Այս մասին տելեգրամի իր էջում գրում է Արամ Գաբրիելյանովը:
Այսպիսով, բացի անձնական թիկնապահներից, Աննա Հակոբյանի անվտանգությունն ապահովել են 10 լավ զինված հատուկջոկատայիններ:
Նույնիսկ Արցախի հատուկջոկատայիններն են զարմացած եղել, թե ինչպես են զինված եղել Հայաստանից ժամանած հատուկջոկատայինները:
Եվս 10 աշխատակից էլ պահպանել են Աշոտի անվտանգությունը:
Մյուսները մշտապես գտնվել են Արգիշտի Քյարամյանի տրամադրության տակ: