Ցուկերբերգը հիասթափված է
ԱՐԽԻՎՖեյսբուք սոցիալական ցանցի սեփականատեր Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ մեկնաբանել է իր ընկերության բաժնետոմսերի անկումը:
Ցուկերբերգը որակել է դա որպես ակնհայտ հիասթափություն: Այս տարվա մայիսից, երբ ընկերությունը դուրս եկավ IPO, նրա բաժնետոմսերի գինը գրեթե երկու անգամ նվազեց:
Այդուհանդերձ, Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում իր ելույթի ժամանակ նա խոստացավ, որ Ֆեյսբուքը օգտարարների բջջային հեռախոսներում ավելի շատ կգործածվի, քան համակարգիչներում. հայտնում է news.remember.ru-ն:
«Հաջորդ երեքից հինգ տարիների ընթացքում ամենագլխավոր խնդիրը բոլորի համար կլինի այն, թե որքանով դա Ֆեյսբուքին կհաջողվի»,- ասել է Ցուկերբերգը,-Չէ՞ որ ընդամենը վեց ամիս առաջ մենք բացարձակ ոչ մի գովազդ չունեինք բջջային հեռախոսներում։ Անհրաժեշտ է ավելի ակտիվորեն ներգրավել բջջային հեռախոսներում գովազդը»,- ավելացրել է նա: «Այն, ինչ ես անում եմ, փչանում է, սակայն ես արագորեն այն վերանորոգում եմ»,- կատակել է Ցուկերբերգը:
Ֆեյսբուքը խոշորագույն սոցիալական ցանցն է աշխարհում՝ 950մլն օգտատերերով:
Իր ելույթի ժամանակ Ցուկերբերգը հերքեց այն շշուկները, թե Ֆեյսբուքը նախատեսում է բջջային հեռախոսների արտադրություն. «Եթե մենք հեռախոս արտադրենք, որքա՞ն կվաստակենք՝10 մլն նոր օգտատե՞ր, 20 միլիո՞ն: Մեզ համար դա սկզբունքային տարբերակ չէ: Բջջային հեռախոսի արտադրությունը մեզ համար ճիշտ մարտավարություն չէ»:
Հիշեցնենք, որ Ֆեյսբուքի բաժնետոմսերից 444մլնը պատկանում է Ցուկերբերգին: