Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից 

Երևանի քաղաքապետերի՝ պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները

Վերլուծական

Վերջին շրջանում շատ հաճախ են համեմատականներ անցկացվում Երևանի գործող և նախկին քաղաքապետերի միջև: Փորձենք հասկանալ՝ կա՞ արդյոք այդ տարբերությունը և որպես չափանիշ դիտարկենք ոչ թե տրված խոստումները և պոպուլիստական հայտարարությունները, այլ այն գործը և քայլերը, որոնք կատարվել են Երևանում՝ վերջին տաս տարիների ընթացքում: 

Դիցուք՝ 2009-2010 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Բեգլարյանը: Թեև Բեգլարյանը կառավարեց ընդամենը մեկ տարի, սակայն այդ ընթացքում հասցրեց բավական մեծ ծավալի աշխատանք կատարել: Մասնավորապես այդ մեկ տարվա ընթացքում Երեւանի գլխավոր հատակագծի իրացման միջոցառումների շրջանակում պատվիրվել եւ սկսվել են համայնքների տարածքների գոտիավորման նախագծի մշակման, մայրուղիների կարմիր գծերի նախագծերի կազման, քաղաքի ֆունկցիոնալ կանաչապատման ծրագրի մշակման եւ բազմաթիվ այլ աշխատանքներ: Կատարվել է կանաչապատման մեծ ծավալի աշխատանք, որի շնորհիվ քաղաքի կանաչ տարածքները ավելացել են 7 տոկոսով` մեկ շնչին բաժին ընկնող ծավալի առումով: Իրականացվել է Երեւան քաղաքի երրորդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան շենքերի վերականգնման եւ ամրացման, 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին բնակարանային փոխհատուցում տալու համար շենքերի կառուցման, թվով 100 փողոցի 450 կմ ընդհանուր երկարությամբ արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման, հիմնանորոգման, 5 համայնքում ոռոգմանբ 10,8 կմ երկարության ցանցի նորոգման եւ ընդլայնման, Երեւանի փողոցների հենապատերի նորոգման եւ ճաքալցման աշխատանք: Շիրակի փողոցի և երկաթգծի հատման տեղամասից մինչև Արտաշատի խճուղու Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղին ամբողջությամբ վերանորոգվել է, մայրաքաղաքում կառուցվել են թվով 10 վերգետնյա անցումներ: Մեկնարկել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչև Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարան նոր երկաթգծի կառուցման աշխատանքները: Նոր կապեր են հաստատվել Սոֆիայի, Դելիի և Կալինինգրադի հետ, վերանայվել են համագործակցության մոտեցումները Մոնրեալի և Կարարայի (Իտալիա) հետ։ Եթե համադրելու լինենք կառավարման սեղմ ժամկետները և կատարած աշխատանքի ծավալները, ապա պետք է փաստենք, որ Բեգլարյանի օրոք Երևանի զարգացման ուղղությամբ ամենամեծ ծավալի աշխատանքներն են կատարվել:

Գագիկ Բեգլարյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը, ով քաղաքապետի պաշտոնում աչքի ընկավ նրանով, որ նախաձեռնեց պայքար փողոցային առեւտրի դեմ, ապամոնտաժեց Աբովյան փողոցի բուտիկները, մայթերի սրճարանները, մաքրեց փողոցները գովազդային վահանակներից։ Միևնույն ժամանակ հենց նրա քաղաքապետության օրոք մետրոյի սակագինը 50-ից դարձավ 100 դրամ։ Կարապետյանը կառավարեց ընդամենը մեկ տարի՝ 2010-2011 թվականներին:

Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք՝ 2011-2018 թվականներին Երևանի բոլոր վարչական շրջաններում երիտասարդական կենտրոններ հիմնվեցին, մեծ ուշադրություն էր դարձվում զբոսաշրջության խթանմանը, կարևոր ծրագրեր են իրականացվել սպասարկման ոլորտը բարելավելու ուղղությամբ: Հետևողական աշխատանքներ են տարվել նաև բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, ինչպես նաև կանաչապատման ուղղությամբ: Բնակիչների տնօրինմանն է հանձնվել բարեկարգված շուրջ 3500 բակային տարածք, անցկացվել է շուրջ 45800 գծմ լուսավորության նոր ցանց, պետական միջոցներով ու միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում իրականացվել են կրթական մի շարք օջախների հիմնանորոգման աշխատանքներ: Ամբողջությամբ ավարտվել են համայնքային ենթակայության մշակութային և մարզական օջախների հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում պարբերաբար անվճար բուժօգնության ակցիաներ են իրականացվել: 50 տոկոսով արդիականացվել են մետրոյի շարժակազմերը, ՎԶԵԲ-ի հետ կնքվել է մետրոյի վերակառուցման պայմանագիրը:

Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվեց 2018-ին՝ ստանալով Երևանցիների 80 տոկոսի աջակցությունը, սակայն արդեն իսկ կարող ենք փաստել, որ Մարությանը, մեղմ ասած, հիասթափեցրել է իր էլեկտորատին: Տարոն Մարգարյանի «մահվան գազելները» մինչ օրս այդպես էլ չեն փոխարինվել, խոստացված և այդքան փիառված ավտոբուսների փոխարեն քաղաքապետարանը կրկին գազելներ գնեց՝ ըստ էության գործ անելու իմիտիացիա ստեղծելու համար: «Մահվան վերելակները» նույնպես չեն փոխարինվել: Խոստացված շինարարական մեգա պրոյեկտներից և ոչ մեկը դեռևս իրականություն չի դարձել, իսկ Երևանի մետրոյի նոր կայարանի մասին, ըստ էության, կարելի է մոռանալ, քաղաքապետարանից հայտնում են, որ փող չկա: Մարությանը երկու տարի շարունակ թերակատարում է բյուջեի հավաքագրման իր առաքելությունը, փոխարենը Երևանում սնկի պես աճում են բոլոր հնարավոր և անհնարին տույժ-տուգանքները, որոնցով փորձ է արվում այդ բյուջեն լցնել, իսկ այնուհետև գումարը հատկացնել պարգևավճարներին: Մարությանը այս ընթացքում չի ստորագրել միջազգային համագործակցության և ոչ մի պայմանագիր, կամ հուշագիր, իսկ Երևանը տարբեր համաշխարհային վարկանիշային դասակարգումներում շարունակում է հետընթաց գրանցել:

Փաստերի և ձեռքբերումների պարզ համադրումը թույլ է տալիս վերհանել վերջին տասնամյակում Երևանի ամենահաջողակ և ամենաձախորդ քաղաքապետերին: Ինչպես ասում են՝ կատարած գործերը դրա համար լավագույն ցուցիչն են… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Փաստաբան Տիգրան Աթանեսյանն առաջարկում է նոր վարչապետ առաջադրել Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում
Ամենադիտված