Շորժա գյուղում այրվում է բնակելի տուն․ ԱԻՆ Սահմանամերձ Նռնաձոր գյուղում նոր թաղամաս կկառուցվի Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր «Դուք ընդդիմադիր եք», «Չե՛մ եկել այստեղ Ձեր գնահատականների համար». բանավեճ՝ Թաթոյանի և Ղազարյանի միջև Ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանն Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին Մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները. Արտակ Թովմասյան Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ փուլում են «նախկինների» դեմ հարուցված քրեական գործերը ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը ՎԱԶ-21102-ով բախվել է քարերին Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 16 ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում 

Երևանի քաղաքապետերի՝ պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները

Վերլուծական

Վերջին շրջանում շատ հաճախ են համեմատականներ անցկացվում Երևանի գործող և նախկին քաղաքապետերի միջև: Փորձենք հասկանալ՝ կա՞ արդյոք այդ տարբերությունը և որպես չափանիշ դիտարկենք ոչ թե տրված խոստումները և պոպուլիստական հայտարարությունները, այլ այն գործը և քայլերը, որոնք կատարվել են Երևանում՝ վերջին տաս տարիների ընթացքում: 

Դիցուք՝ 2009-2010 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Բեգլարյանը: Թեև Բեգլարյանը կառավարեց ընդամենը մեկ տարի, սակայն այդ ընթացքում հասցրեց բավական մեծ ծավալի աշխատանք կատարել: Մասնավորապես այդ մեկ տարվա ընթացքում Երեւանի գլխավոր հատակագծի իրացման միջոցառումների շրջանակում պատվիրվել եւ սկսվել են համայնքների տարածքների գոտիավորման նախագծի մշակման, մայրուղիների կարմիր գծերի նախագծերի կազման, քաղաքի ֆունկցիոնալ կանաչապատման ծրագրի մշակման եւ բազմաթիվ այլ աշխատանքներ: Կատարվել է կանաչապատման մեծ ծավալի աշխատանք, որի շնորհիվ քաղաքի կանաչ տարածքները ավելացել են 7 տոկոսով` մեկ շնչին բաժին ընկնող ծավալի առումով: Իրականացվել է Երեւան քաղաքի երրորդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան շենքերի վերականգնման եւ ամրացման, 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին բնակարանային փոխհատուցում տալու համար շենքերի կառուցման, թվով 100 փողոցի 450 կմ ընդհանուր երկարությամբ արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման, հիմնանորոգման, 5 համայնքում ոռոգմանբ 10,8 կմ երկարության ցանցի նորոգման եւ ընդլայնման, Երեւանի փողոցների հենապատերի նորոգման եւ ճաքալցման աշխատանք: Շիրակի փողոցի և երկաթգծի հատման տեղամասից մինչև Արտաշատի խճուղու Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղին ամբողջությամբ վերանորոգվել է, մայրաքաղաքում կառուցվել են թվով 10 վերգետնյա անցումներ: Մեկնարկել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչև Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարան նոր երկաթգծի կառուցման աշխատանքները: Նոր կապեր են հաստատվել Սոֆիայի, Դելիի և Կալինինգրադի հետ, վերանայվել են համագործակցության մոտեցումները Մոնրեալի և Կարարայի (Իտալիա) հետ։ Եթե համադրելու լինենք կառավարման սեղմ ժամկետները և կատարած աշխատանքի ծավալները, ապա պետք է փաստենք, որ Բեգլարյանի օրոք Երևանի զարգացման ուղղությամբ ամենամեծ ծավալի աշխատանքներն են կատարվել:

Գագիկ Բեգլարյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը, ով քաղաքապետի պաշտոնում աչքի ընկավ նրանով, որ նախաձեռնեց պայքար փողոցային առեւտրի դեմ, ապամոնտաժեց Աբովյան փողոցի բուտիկները, մայթերի սրճարանները, մաքրեց փողոցները գովազդային վահանակներից։ Միևնույն ժամանակ հենց նրա քաղաքապետության օրոք մետրոյի սակագինը 50-ից դարձավ 100 դրամ։ Կարապետյանը կառավարեց ընդամենը մեկ տարի՝ 2010-2011 թվականներին:

Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք՝ 2011-2018 թվականներին Երևանի բոլոր վարչական շրջաններում երիտասարդական կենտրոններ հիմնվեցին, մեծ ուշադրություն էր դարձվում զբոսաշրջության խթանմանը, կարևոր ծրագրեր են իրականացվել սպասարկման ոլորտը բարելավելու ուղղությամբ: Հետևողական աշխատանքներ են տարվել նաև բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, ինչպես նաև կանաչապատման ուղղությամբ: Բնակիչների տնօրինմանն է հանձնվել բարեկարգված շուրջ 3500 բակային տարածք, անցկացվել է շուրջ 45800 գծմ լուսավորության նոր ցանց, պետական միջոցներով ու միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում իրականացվել են կրթական մի շարք օջախների հիմնանորոգման աշխատանքներ: Ամբողջությամբ ավարտվել են համայնքային ենթակայության մշակութային և մարզական օջախների հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում պարբերաբար անվճար բուժօգնության ակցիաներ են իրականացվել: 50 տոկոսով արդիականացվել են մետրոյի շարժակազմերը, ՎԶԵԲ-ի հետ կնքվել է մետրոյի վերակառուցման պայմանագիրը:

Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվեց 2018-ին՝ ստանալով Երևանցիների 80 տոկոսի աջակցությունը, սակայն արդեն իսկ կարող ենք փաստել, որ Մարությանը, մեղմ ասած, հիասթափեցրել է իր էլեկտորատին: Տարոն Մարգարյանի «մահվան գազելները» մինչ օրս այդպես էլ չեն փոխարինվել, խոստացված և այդքան փիառված ավտոբուսների փոխարեն քաղաքապետարանը կրկին գազելներ գնեց՝ ըստ էության գործ անելու իմիտիացիա ստեղծելու համար: «Մահվան վերելակները» նույնպես չեն փոխարինվել: Խոստացված շինարարական մեգա պրոյեկտներից և ոչ մեկը դեռևս իրականություն չի դարձել, իսկ Երևանի մետրոյի նոր կայարանի մասին, ըստ էության, կարելի է մոռանալ, քաղաքապետարանից հայտնում են, որ փող չկա: Մարությանը երկու տարի շարունակ թերակատարում է բյուջեի հավաքագրման իր առաքելությունը, փոխարենը Երևանում սնկի պես աճում են բոլոր հնարավոր և անհնարին տույժ-տուգանքները, որոնցով փորձ է արվում այդ բյուջեն լցնել, իսկ այնուհետև գումարը հատկացնել պարգևավճարներին: Մարությանը այս ընթացքում չի ստորագրել միջազգային համագործակցության և ոչ մի պայմանագիր, կամ հուշագիր, իսկ Երևանը տարբեր համաշխարհային վարկանիշային դասակարգումներում շարունակում է հետընթաց գրանցել:

Փաստերի և ձեռքբերումների պարզ համադրումը թույլ է տալիս վերհանել վերջին տասնամյակում Երևանի ամենահաջողակ և ամենաձախորդ քաղաքապետերին: Ինչպես ասում են՝ կատարած գործերը դրա համար լավագույն ցուցիչն են… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շորժա գյուղում այրվում է բնակելի տուն․ ԱԻՆ Սահմանամերձ Նռնաձոր գյուղում նոր թաղամաս կկառուցվիԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր Սրանից հետո էլ կլինի՞ գեթ մեկ հայ, որ սրան պաշտպանի. Գեղամ Մանուկյան (լուսանկար) Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ)Ռուսաստանում հաղթանակի շքերթի փորձի ժամանակ տանկ է բռնկվել (տեսանյութ) Ես սիրել եմ, երբևէ չեմ զղջում դրա համար. Գայանե Ասլամազյանը՝ թմրանյութերի վաճառքի համար ձերբակալված ամուսնու մասին Բաքուն խոստանում է ևս վեց զորամաս ձեւավորել Հայաստանի հետ սահմանին «Դուք ընդդիմադիր եք», «Չե՛մ եկել այստեղ Ձեր գնահատականների համար». բանավեճ՝ Թաթոյանի և Ղազարյանի միջև Ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանն Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին Հադրութն ու Շուշին տուն ենք վերադարձնելու. «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն այցելել է Եռաբլուր և Մանվել Գրիգորյանի շիրիմին Մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները. Արտակ Թովմասյան Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ (տեսանյութ) Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ փուլում են «նախկինների» դեմ հարուցված քրեական գործերըՀայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Զենիթ»-ը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով Այսօր այցելեցինք պատերազմում անմահացած Վահան Աղախանյանի ընտանիքին. Աննա ՀակոբյանՀՀ ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը ՎԱԶ-21102-ով բախվել է քարերինՈւմ կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 16Կարող եք ոգևորության մի սկիզբ դնել՝ վաղը ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը. Թևան Պողոսյան ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Շահեն ջան, լավ է լինելու, դեռ վերադառնալու ենք Մատաղիս, Շուշի, Արցախ․ Վարդան Օնանյան Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 15Թուրքիայի նոր հարվածային ԱԹՍ-ի արտադրությանը մասնակցում է նաև Ուկրաինան. ռազմագետ Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆՖրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով զբոսաշրջիկներ են մահացել «Կամքը» ազգային ուժերի առաջնորդներին առաջարկում է ընտրություններին մասնակցել համախմբված եւ մեկ ցուցակով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի մակետը՝ Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)Ով է ծննդաբերությունից հետո մահացած կինըՈվ է ՀՀ նոր փոխոստիկանապետը. կենսագրություն Պարզվել է այսօր Երևանում սպանվածի և վիրավորի ինքնությունըՄերը սեփական մոդել է. Քերոբյանի պատասխանը աշակերտի «բարդ» հարցին Թավշյա հեղափոխության մասին ֆիլմը արժանացել է Բևեռլի Հիլզ կինոփառատոնի երկու գլխավոր մրցանակներին Տեսահոլովակի անոնս. Աննա Խաչատրյան` «Շուշի» (տեսանյութ)Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալԱդրբեջանը 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ է հրապարակել Սարսափելի իրողությունը, որը կա այս պահին և որը դեռ զարգանալու է, քանի դեռ չի ստանում պատճաշ հակահարված մեր կողմից. թուրքագետ Հայտնի է` երբ Լևոն Արոնյանը կտեղափոխվի ԱՄՆ Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը՝ սխալվեցին. Էդուարդ Շարմազանով Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում ընդունելությունը կվերսկսվի Ավելի քան 20 միլիոն մարդ ամբողջ աշխարհում պատվաստվել է Sputnik V պատվաստանյութովՇուշիում կառուցվող MHP կուսակցության դպրոցում սովորելու են, որ տարածաշրջանը թուրքական է Ընտրելով Նիկոլին՝ ընտրում են մահը. մեկնարկում է Antinikol հականիկոլական շարժումը. ՄինասյանՇառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը՝ France 3 հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդունՆեյմարը «ՊՍԺ»-ի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականի ամառըԱրտենի գյուղի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածների վիճակը ծանր է
Ամենադիտված