Alen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart Tokayev Armenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issue ‘Step back from the brink,’ to avert full-scale Middle East conflict, says UN chief Armenia and Kazakhstan signed a cooperation agreement in the field of migration The Times: London, Yerevan negotiating on sending illegal immigrants from UK to Armenia Official welcoming ceremony of President of Kazakhstan held at Armenian Presidential Palace The Armenian Foreign Ministry stated the need to avoid further confrontation in the Middle East CNN: Iran UAVs and missiles fired at Israel failed to hit their targets Lebanon closed airspace, Jordan imposed a state emergency in all provinces IRNA: Iran fired first wave of ballistic missiles at targets in Israel 

Երևանի քաղաքապետերի՝ պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները

Analytical

Վերջին շրջանում շատ հաճախ են համեմատականներ անցկացվում Երևանի գործող և նախկին քաղաքապետերի միջև: Փորձենք հասկանալ՝ կա՞ արդյոք այդ տարբերությունը և որպես չափանիշ դիտարկենք ոչ թե տրված խոստումները և պոպուլիստական հայտարարությունները, այլ այն գործը և քայլերը, որոնք կատարվել են Երևանում՝ վերջին տաս տարիների ընթացքում: 

Դիցուք՝ 2009-2010 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Բեգլարյանը: Թեև Բեգլարյանը կառավարեց ընդամենը մեկ տարի, սակայն այդ ընթացքում հասցրեց բավական մեծ ծավալի աշխատանք կատարել: Մասնավորապես այդ մեկ տարվա ընթացքում Երեւանի գլխավոր հատակագծի իրացման միջոցառումների շրջանակում պատվիրվել եւ սկսվել են համայնքների տարածքների գոտիավորման նախագծի մշակման, մայրուղիների կարմիր գծերի նախագծերի կազման, քաղաքի ֆունկցիոնալ կանաչապատման ծրագրի մշակման եւ բազմաթիվ այլ աշխատանքներ: Կատարվել է կանաչապատման մեծ ծավալի աշխատանք, որի շնորհիվ քաղաքի կանաչ տարածքները ավելացել են 7 տոկոսով` մեկ շնչին բաժին ընկնող ծավալի առումով: Իրականացվել է Երեւան քաղաքի երրորդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան շենքերի վերականգնման եւ ամրացման, 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին բնակարանային փոխհատուցում տալու համար շենքերի կառուցման, թվով 100 փողոցի 450 կմ ընդհանուր երկարությամբ արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման, հիմնանորոգման, 5 համայնքում ոռոգմանբ 10,8 կմ երկարության ցանցի նորոգման եւ ընդլայնման, Երեւանի փողոցների հենապատերի նորոգման եւ ճաքալցման աշխատանք: Շիրակի փողոցի և երկաթգծի հատման տեղամասից մինչև Արտաշատի խճուղու Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղին ամբողջությամբ վերանորոգվել է, մայրաքաղաքում կառուցվել են թվով 10 վերգետնյա անցումներ: Մեկնարկել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչև Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարան նոր երկաթգծի կառուցման աշխատանքները: Նոր կապեր են հաստատվել Սոֆիայի, Դելիի և Կալինինգրադի հետ, վերանայվել են համագործակցության մոտեցումները Մոնրեալի և Կարարայի (Իտալիա) հետ։ Եթե համադրելու լինենք կառավարման սեղմ ժամկետները և կատարած աշխատանքի ծավալները, ապա պետք է փաստենք, որ Բեգլարյանի օրոք Երևանի զարգացման ուղղությամբ ամենամեծ ծավալի աշխատանքներն են կատարվել:

Գագիկ Բեգլարյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը, ով քաղաքապետի պաշտոնում աչքի ընկավ նրանով, որ նախաձեռնեց պայքար փողոցային առեւտրի դեմ, ապամոնտաժեց Աբովյան փողոցի բուտիկները, մայթերի սրճարանները, մաքրեց փողոցները գովազդային վահանակներից։ Միևնույն ժամանակ հենց նրա քաղաքապետության օրոք մետրոյի սակագինը 50-ից դարձավ 100 դրամ։ Կարապետյանը կառավարեց ընդամենը մեկ տարի՝ 2010-2011 թվականներին:

Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք՝ 2011-2018 թվականներին Երևանի բոլոր վարչական շրջաններում երիտասարդական կենտրոններ հիմնվեցին, մեծ ուշադրություն էր դարձվում զբոսաշրջության խթանմանը, կարևոր ծրագրեր են իրականացվել սպասարկման ոլորտը բարելավելու ուղղությամբ: Հետևողական աշխատանքներ են տարվել նաև բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, ինչպես նաև կանաչապատման ուղղությամբ: Բնակիչների տնօրինմանն է հանձնվել բարեկարգված շուրջ 3500 բակային տարածք, անցկացվել է շուրջ 45800 գծմ լուսավորության նոր ցանց, պետական միջոցներով ու միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում իրականացվել են կրթական մի շարք օջախների հիմնանորոգման աշխատանքներ: Ամբողջությամբ ավարտվել են համայնքային ենթակայության մշակութային և մարզական օջախների հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում պարբերաբար անվճար բուժօգնության ակցիաներ են իրականացվել: 50 տոկոսով արդիականացվել են մետրոյի շարժակազմերը, ՎԶԵԲ-ի հետ կնքվել է մետրոյի վերակառուցման պայմանագիրը:

Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվեց 2018-ին՝ ստանալով Երևանցիների 80 տոկոսի աջակցությունը, սակայն արդեն իսկ կարող ենք փաստել, որ Մարությանը, մեղմ ասած, հիասթափեցրել է իր էլեկտորատին: Տարոն Մարգարյանի «մահվան գազելները» մինչ օրս այդպես էլ չեն փոխարինվել, խոստացված և այդքան փիառված ավտոբուսների փոխարեն քաղաքապետարանը կրկին գազելներ գնեց՝ ըստ էության գործ անելու իմիտիացիա ստեղծելու համար: «Մահվան վերելակները» նույնպես չեն փոխարինվել: Խոստացված շինարարական մեգա պրոյեկտներից և ոչ մեկը դեռևս իրականություն չի դարձել, իսկ Երևանի մետրոյի նոր կայարանի մասին, ըստ էության, կարելի է մոռանալ, քաղաքապետարանից հայտնում են, որ փող չկա: Մարությանը երկու տարի շարունակ թերակատարում է բյուջեի հավաքագրման իր առաքելությունը, փոխարենը Երևանում սնկի պես աճում են բոլոր հնարավոր և անհնարին տույժ-տուգանքները, որոնցով փորձ է արվում այդ բյուջեն լցնել, իսկ այնուհետև գումարը հատկացնել պարգևավճարներին: Մարությանը այս ընթացքում չի ստորագրել միջազգային համագործակցության և ոչ մի պայմանագիր, կամ հուշագիր, իսկ Երևանը տարբեր համաշխարհային վարկանիշային դասակարգումներում շարունակում է հետընթաց գրանցել:

Փաստերի և ձեռքբերումների պարզ համադրումը թույլ է տալիս վերհանել վերջին տասնամյակում Երևանի ամենահաջողակ և ամենաձախորդ քաղաքապետերին: Ինչպես ասում են՝ կատարած գործերը դրա համար լավագույն ցուցիչն են… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
MFA spox: Iran does not seek escalation of tensions in regionLee Hsien Loong to step down as Singapore prime minister in MayDollar, euro gain value in ArmeniaA fight broke out in the Parliament of GeorgiaAlen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart TokayevArmenia's Foreign Ministry responded to publication about negotiating with London on issue of immigrantsArmenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issuePresident of Kazakhstan proposes joint investment projects to ArmeniaSweden MP hopes Europe will view Armenia as part of European cultural family, democratic Western civilizationDiscontinued Rolex Daytona Le Mans now selling for $320,0003 best smartphones under $160Protest against draft law 'On Transparency of Foreign Influence' taking place near Georgian Parliament buildingWe welcome aspiration of Armenia and Azerbaijan to conclude peace treaty: Tokayev‘Step back from the brink,’ to avert full-scale Middle East conflict, says UN chiefYerevan and Astana to become sister cities: Mayor of Yerevan and Äkım of Astana signed agreementPapoyan and Shakkaliyev signed road map of trade and economic cooperation between governments of Armenia and KazakhstanUnidentified persons set fire to Armenian cemetery in FresnoArmenia's Yerevan, Kazakhstan's Astana become sister citiesTokayev: Kazakhstan ready to offer platform for Armenia-Azerbaijan negotiationsTehran airports reopenArmenia and Kazakhstan signed a cooperation agreement in the field of migrationThe Times: London, Yerevan negotiating on sending illegal immigrants from UK to ArmeniaOfficial welcoming ceremony of President of Kazakhstan held at Armenian Presidential PalaceArmenia PM, Kazakhstan president holding private conversationKazakhstan president arrives in ArmeniaSwedish Parliament member hopes Europe will view Armenia as part of European civilization in the futureThe Armenian Foreign Ministry stated the need to avoid further confrontation in the Middle EastCNN: Iran UAVs and missiles fired at Israel failed to hit their targets Lebanon closed airspace, Jordan imposed a state emergency in all provinces IRNA: Iran fired first wave of ballistic missiles at targets in IsraelIran's supreme leader: Israel will be punishedBayer Leverkusen takes huge step towards ending Bayern Munich’s Bundesliga dominanceBlinken stands by US’ ‘ironclad commitment’ to defend Philippines amid fears of China conflictWhether you’re using a fancy camera or a smartphone, here’s how to take great eclipse photosPep Guardiola’s $1.26m watch makes headlines after Champions League matchWine Story: Van Ardi Wines are about Armenia's heritageIran should be sanctioned for ‘pirate operation’, KatzEarthquake registered in ArmeniaPolice and ambulances outside Sydney mall following reported knife stabbingAmbassador Makunts and Congressman Robert Aderholt discuss security challenges in the South CaucasusKazakhstan calls off Astana International ForumKazakh president to pay official visit to ArmeniaDeputy Foreign Minister presents to CIS Council of Foreign Ministers Armenia's stance on session's agenda issuesUS Court fines Amazon's cloud service $525 millionKazakhstan seeks to expand cooperation with Armenia: Exclusive Interview with Kassym- Jomart TokayevSurveillance footage shows dozens of missile intercepted over Israel-Lebanon borderOil Prices Armenian Youth Boxing Team: Three representatives vie for championship titleMOD of Armenia: The statement of Azerbaijan does not correspond to realityNASA creates new generation solar sail: What is it for?
Most Popular