Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph 

Էլեկտրոնային, բայց ոչ սիգարետ․ IQOS-ի տեխնոլոգիան ու տարբերությունները էլեկտրոնային սիգարետից

Economy

IQOS-ը էլեկտրոնային սիգարետ չէ։ Սա էլեկտրոնային սարք է, որը տաքացնում է ծխախոտ պարունակող փոքրիկ գլանակը։ Այս նոր տեխնոլոգիան թույլ է տալիս նիկոտինը ներշնչել ոչ թե ծխի, այլ գոլորշու միջոցով։ Արդյունքում մարդու օրգանիզմ ներթափանցում է սիգարետ ծխելու համեմատ մոտ 90-95% ավելի քիչ վնասական նյութեր։

Այն մասին, թե ինչում են տաքացվող ծխախոտի ու էլեկտրոնային սիգարետի հիմնական տեխնոլոգիական նմանություններն ու տարբերությունները, մանրամասն կխոսենք հոդվածում։

Ինչու՞ են ստեղծվել նիկոտին պարունակող էլեկտրոնային սարքերը

Տեխնոլոգիան այնքան արագ է փոփոխվում, որ հաճախ չենք հասցնում հետևել դրա զարգացմանը։ Նիկոտինի շուկան բացառություն չէ։ Մի քանի տարի առաջ նիկոտին սպառելու միակ տարբերակը սիգարետն էր, իսկ այսօր չափահաս ծխողների ընտրությանն է ներկայացված նվազեցված վնասով այլընտրանքային սարքերի մի ողջ ընտանիք՝ ծխախոտի տաքացման համակարգեր, էլեկտրոնային սիգարետ, վեյփեր և այլն։ Փոխվում է ոչ միայն նիկոտին ստանալու եղանակը, այլև դրա հետևանքները․ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում հետազոտական աշխատանքի համար, որպեսզի մշակեն ու կատարելագործեն սիգարետից ավելի քիչ վնասակար արտադրատեսակներ։ Որպես օրինակ, Ֆիլիպ Մորրիս ընկերության գիտահետազոտական ծախսերը 2020 թվականին հատել են 7 մլրդ դոլարի շեմը։ Հենց դա է նոր սարքերի ստեղծման հիմքում․ փոխարինել սիգարետը ավելի քիչ վնասակար պրոդուկտով։

Ի՞նչ ընդհանրություն կա բոլոր տեսակի սարքերի միջև

Նոր սերնդի բոլոր սարքերը ունեն մեկ նմանություն․ աշխատում են առանց այրման։ Բանն այն է, որ հենց սիգարետը վառելու հետևանքով է գոյանում այն վնասակար նյութերի մեծամասնությունը, որոնք հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում։ Նիկոտինը առանց այրման մարդու օրգանիզմ հասցնելու դեպքում վնասակար նյութերի մակարդակն իջնում է, ընդ որում՝ զգալիորեն․ տարբեր հաշվարկներով 90-95%-ի չափով։

Հայաստանում հայտնի է նիկոտին պարունակող սարքերի երկու հիմնական տեսակ՝ տաքացվող ծխախոտը ու էլեկտրոնային սիգարետը։ Տեխնոլոգիական մանրամասների մեջ շատ խորահալու կարիք չկա, բայց կարևոր է հասկանալ այս սարքերի նմանություններն ու տարբերությունները։ Քանի որ մարդիկ ծխում են տարբեր պատճառներով, սիգարետը այլ սարքով փոխարինելն էլ ինչ-որ տեղ նախասիրությունների հարց է։ Իսկ փոխարինելը, ինչ խոսք, լավագույն լուծումն է այն ծխողների համար, ովքեր չեն ցանկանում թողնել ծխելը։ Այս դեպքում իմաստ ունի նախապատվությունը տալ ավելի քիչ վնաս հասցնող սարքերին։

 IQOS

Քանի որ IQOS—ը էլեկտրոնային սարք է, շատ մարդիկ այն համարում են էլեկտրոնային սիգարետ։ Իրականում սա բոլորովին այլ տեխնոլոգիա է, որի աշխատանքի սկզբունքը լրիվ այլ է։

Ինչպես և սիգարետը, ծխախոտի տաքացման համակարգը պարունակում է իրական ծխախոտ։ Գլանակի միջի ծխախոտը պարզապես հատուկ ձևով է մշակված, որպեսզի հեշտ տաքացվի։ Էլեկտրոնային սիգարետի նման, IQOS—ը նույնպես աշխատում է առանց այրման ու կրակի։ Սարքը տաքացնում է ծխախոտը մինչև 350 աստիճան այն դեպքում, երբ սիգարետը այրում է թութունը 700-800 աստիճանում։  Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ սարքի մեջ իրական ծխախոտ չէ: Մյուսների կարծիքով գլանակների մեջ ամբողջական ծխախոտի տերև է տեղադրված: Երկուսն էլ սխալ են: Գլանակների ներսում մանրացված և սեղմված թութուն է՝ ամենաբարձր որակի ծխախոտի տերևներից: Արտադրողի տվյալներով, համաշխարհային արտադրության միայն 13%-ն է համապատասխանում այս ծխախոտային գլանակների արտադրության պահանջներին: Հավաքված տերևներից առանձնացվում է միայն փափուկ մասը՝ առանց հավելյալ մասնիկների: Հակառակ դեպքում չի հաջողվի ծխախոտը հավասարաչափ մանրացնել՝ բացառելով պինդ մասնիկները, որոնց պատճառով գլանակը կարող է անհավասար տաքացվել և տալ անկայուն համ: Մանրացված ծխախոտը խոնավեցվում է գլիցերինով և պրոպիլեն գլիկոլով: Ստացված զանգվածը հարթեցվում է, այնուհետև՝ սեղմվում: Մի քիչ չորանալուց հետո այն կտրատվում է: Հենց չորացված ծխախոտի այս չորացված կտորներն էլ մենք տեսնում ենք գլանակների մեջ:

 Եվս մեկ սկզբունքային տարբերություն այրվող սիգարետից․ բացակայում են ծուխը, ինչպես նաև տհաճ ու կպչուն հոտը ձեռքերի, հագուստի ու մազերի վրայից։ Ավելին, սարքի գոլորշին չի ազդում փակ տարածքներում օդի որակի վրա և չի հանգեցնում պասիվ ծխելուն:

 Էլեկտրոնային սիգարետ

Ի տարբերություն տաքացվող ծխախոտի, էլեկտրոնային սիգարետում ընդհանրապես ծխախոտ (թութուն) չկա։ Տաքացվում է հեղուկ նիկոտինը, որն արդեն իսկ զտված է ծխախոտաբույսի միջից։ Ի տարբերություն այրվող սիգարետի, այս դեպքում նույնպես չի արտազատվում ծուխ․ միայն նիկոտին պարունակող գոլորշի։ IQOS-ի հետ ընդհանրությունն այն է, որ շրջապատի մարդկանց համար սարքը անվտանգ է․ արտազատված գոլորշին շնչում է միայն օգտագործողը, հետևաբար՝ շրջապատի մարդիկ չեն ենթարկվում երկրորդային ծխի ազդեցությանը։

 Ի՞նչ ընտրել․

Ի վերջո, եթե չեք պատրաստվում սիգարետ ծխելը թողնել, ավելի լավ է նախապատվությունը տաք առանց այրման աշխատող սարքերին։ Դա լավ այլընտրանք կլինի թե՛ ձեր, թե՛ շրջապատի չծխողների համար։ Ընտրության առումով պետք է հիշել, որ պաշտոնապես Հայաստանում հասանելի է միայն IQOS-ը, իսկ էլեկտրոնային սիգարետի ոչ մի ապրանքանիշ դեռևս պաշտոնապես հավաստագրված չէ։ Սա կարող է խնդիր առաջացնել սարքի փոխարինման ու անսարքությունների վերացման դեպքում։ Պետք է հիշել նաև, որ նիկոտին պարունակող ու առողջության համար անվնաս արտադրանք դեռևս գոյություն չունի, ու լավագույն ընտրությունը ծխելուց ու նիկոտին պարունակող սարքերից ընդհանրապես հրաժարվելն է։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Russia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogue
Most Popular