Նոր նշանակում ՔԿ-ում Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ) Անի Բաբայանը՝ Մհեր Գրիգորյանի խորհրդական Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցին ՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն է Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը 

Այս «երջանկությունը» տևելու է լավագույն դեպքում 5 տարի, որից հետո թուրքերը մտնելու են Սյունիք. Հրանտ Բագրատյան

Բլոգոսֆերա

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փետրվարի 6-9-ը Կապանում էի։ Գնացել էի կապանցիների հետ զրուցելու. ի՞նչպես ենք ապրելու նոյեմբերի 9-ից հետո թեմայով։ Զրույցը չստացվեց։ Ավելի ճիշտ կարիքը չկար։ Հենց որ քաղաքը շրջապատող արևելյան լեռնաբլուրներից մեկի վրա տեսա Ադրբեջանցի զինվորներին ու նրանց դրոշը՝ պապանձվեցի։ Սրանք այսքան մոտիկ չպիտի լինեին։ Այս ի՞նչու ենք թույլ տվել։ Բարձրացանք այդ դիրքերը՝ Կապան-Գեղանուշ-Ճակատեն-Շիկահող-Սրաշեն-Ծավ-Շվանիձոր (վերջին 2-ը գտնվում են Մեղրու տարածաշրջանում) ոչ վաղ անցյալում կառուցված ճանապարհով։ Իրոք ճանապարհը մի քանի տեղ, ըստ պաստառների, իբր թե մտնում է Ադրբեջանի տարածք։ Ասում են, որ մոտ 3-4 կմ այդ վիճակում է։ Այսինքն, այդ ճանապարհով ոչ կապանցիք կարող են գնալ նշված գյուղերը կամ Մեղրի, ոչ էլ սրանք կարող են գալ Կապան։ Այսինքն կարող են, եթե ադրբեջանցիք ճանապարհները չփակեն։

Եվ ահա ամենուր տեսնում եմ ռուսական պատրուլ։ Իսկ ռուսներն այստեղ ի՞նչ են անում։ Իմ իմացածով այս ճանապարհը միշտ եղել է նախկին Հայկական ԽՍՀ տարածք։ Մենք այստեղ Ադրբեջանի հետ ի՞նչ գործ ունենք։ Ռուսական սպան համբերատար ինձ բացատրում է, որ քանզի երթևեկության անվտանգության խնդիր կա (իմա՝ հայերիս համար), իրենք, համաձայն «հուշագրի» կոչված են դա ապահովելու։ Ի՞նչ հուշագիր։ Սիրով ինձ է տրամադրում ՀՀ և Ադրբեջանի Հ-ի միջև ստորագրված մի հուշագիր՝ 6 կետից։

Նախաբանում գրված է.

«Ի կատարումն 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված ... հայտարարության...» Գորիս-Դավիթ Բեկ ու Կապան - Ճակատեն ճանապարհների անվտանգությունը ապահովելու պամար կողմերը պայմանավորվում են... Աստված իմ, այդ 6 կետերից ստորև թարգմանաբար ներկայացնում եմ հիմնականը՝ 2-րդը։ «Ավտոճանապարհի Գորիս-Դավիթ Բեկ տեղամասերում 39'26'34.577" հյուսիսային լայնության և 46'23'42.66" արևելյան երկայնության կետից մինչև 39'19'56.032" ու 46'28'03.157" կետը,  ինչպես նաև  Կապան-Ճակատեն տեղամասում 39'12'28" հյուսիսային լայնության ու 46'24'18" արևելյան երկայնության կետից մինչև 39'08'54.603 կետից մինչև 46'26'33.747" և 46'26'33.747" կետը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հայկական կողմից և ԱՀ պետական սահմանապահ ծառայությունը ադր-կան կողմից ... դնում են ուղեկալներ» ճանապարհից դուրս։ Հուշագրի 4-րդ կետով էլ նախատեսված է, որ ՌԴ սահմանապահ մարմինները ապահովում են երթևեկության անվտանգությունը ճանապարհի վրա։ Հուշագրի տեքստն ամբողջությամբ հաջորդիվ տես FB իմ և Ազատություն կուսակցության էջերի վրա։ Ահա այսպիսի բաներ։ Ի՞նչ է այստեղից բխում։

1. Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում էր ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր։ Ինչպես տեսանք, նոյեմբերի 9-ից բացի այլ փաստաթուղթ էլ կա։

2. Սահմանները որոշված են GPS-ով, որոնք չեն համապատասխանում իրական սահմանային 1։25000 մասշտաբի քարտեզներին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև։ Դրանք խախտված են ի վնաս հայկական կողմի։ Սրանից 18 տարի առաջ, Ռ.Քոչարյանի և Ա.Մարգարյանի կողմից  ՀՀ բյուջեից 42 մլն դոլար է հատկացվել նշված ճանապարհը կառուցելու համար։ Նախագծող կազմակերպությունը և ապա շինարարները ոչ մի տեղ սահմանի խախտում թույլ չեն տվել։ Ասֆալտապատ ճանապարհը կառուցվել է նախկին ճանապարհապաստառի վրա։

3. GPS-ը նախօրոք Ադր-նի ճնշման (իսկ միգուցե Նիկոլի ու Արմեն Սարգսյանի դավաճանության) արդյունքում փոխել է սահմանային նշագծումն այնպես, որ Սյունիքում հայկական բոլոր քաղաքների ու բնակավայրերի միջև կապը կտրվի (ըստ էության թուրքերը պատրաստվում են հաջորդ պատերազմին)։

4. Ադր-կան կողմը նույնիսկ այս անարդար քարտեզների պարագայում նստում է հենց GPS գծի վրա, հայկական կողմին ստիպելով 1-2 կմ նահանջել դեպի արևմուտք։ Նրանք մեզ բաստուրմի պես տալաշ-տալաշ կտրտում են։ 

5. Այս «երջանկությունը» տևելու է լավագույն դեպքում 5 տարի, որից հետո թուրքերը մտնելու են Սյունիք հակատեռորիստական խնդիրներ լուծելու։

6. Խախտվել է ՀՀ Սահմանադրությունը. ՀՀ տարածքների փոփոխություն կարող էր անել միայն ՀՀ ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Այդ փոփոխություններն արել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, ինչը դավաճանություն է»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Անի Բաբայանը՝ Մհեր Գրիգորյանի խորհրդականԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին
Ամենադիտված