Հայկ Մարության՝ քեզ համար 50 դրամն էր թանկ, թե՞ Հայրենիքը. Ռուսլան Բաղդասարյան
ԲլոգոսֆերաԴավիթաշեն վարչական շրջանի նախկին ղելավար Ռուսլան Բաղդասարյանը իր ֆեյբուքյան էջում գրել է.
«Սա էլի իր ռեպերտուարում է՝ ինքը ոչ մի բան պարտավոր չի:
Եթե քաղաքապետարանը պարտավոր չի շենքի ներսի խնդիրներով էլ զբաղվել, մի հատ հստակեցրեք դուք ընդհանրապես որևիցե պարտավորություն ունե՞ք: Բացի կեղծ խոստումներ տալուց, ի՞նչ եք արել:
Համատիրությունների աշխատանքը ո՞վ պետք է վերահսկի, որ շենքի ներսի խնդիրները լուծվեն:
Իսկ, եթե համատիրությունների ինստիտուտը լավ չի գործում, ո՞վ պիտի օրենքի փոփոխություն նախաձեռնի այն կայացնելու համար:
Տրանսպորտ ես փոխում քո արևին՝ հնադարյա «կոպեկի» արկղ դնելով: Ու դա համարում ե՞ս տրանսպորտային ցանցի ռեֆորմ, ուրեմն կգնաս ձեր տան մուտքի դռանը էդ արկղը կդնես, այ անամոթ:
Բնակ ֆոնդ ավելացնելիս՝ իհարկե չեմպիոն ես, բայց քո սեփական բնակֆոնդը:
Հ.Գ. հարց էի տվել քեզ, Հայկ Մարության՝ քեզ համար 50 դրամն էր թանկ, թե՞ Հայրենիքը»: