Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈւՂԻՂ
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը։
Փետրվարի 10-ին գումարված նիստի սկզբում պատգամավորները կշարունակեն քննարկել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը։
Խորհրդարանին առաջին ընթերցմամբ կներկայացվի նաև Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև այլ օրինագծեր և օրենսդրական փաթեթներ։ Երկրորդ ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերը։
Խորհրդարանը փետրվարի 9-ին փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լիլիթ Թադևոսյանին ընտրել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում։