Կոնտեն միջնամատ է ցույց տվել «Յուվենտուսի» նախագահին
Սպորտ«Ինտերի» մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի գավաթի խաղարկության ընդմիջման ժամանակ անպարկեշտ ժեստ է արել «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Ագնելիի նկատմամբ, գրում է La Gazzetta dello Sport-ը:
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ իտալացի մասնագետը կոչ է արել «Յուվենտուսի» ներկայացուցիչներին հարգալից վերաբերվել մրցակցին: Այնուամենայնիվ, Իտալիայի գավաթի «Յուվենտուս» - «Ինտեր» պատասխան խաղի ընդմիջման ժամանակ Կոնտեն միջնամատ է ցույց տվել դեպի տրիբունաները: Ըստ թերթի՝ անպարկեշտ ժեստը հասցեագրված է եղել «Յուվենտուսի» նախագահին:
«Յուվենտուսը» ընդհանուր հաշվով հաղթեց «Ինտերին» և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ թիմը կհանդիպի «Նապոլի» - «Ատալանտա» զույգի հաղթողի հետ: Լրատվամիջոցները գրում են, որ խաղից հետո «Յուվենտուսի» նախագահը Կոնտեի մասին հայհոյանք էր հնչեցրել:
Կոնտեն գլխավորել է «Յուվենտուսը» 2011-2014 թվականներին: