«Ատլետիկո»-«Չելսի» Չեմպիոնների լիգայի հանդիպումը Մադրիդից տեղափոխվեց Բուխարեստ
СпортՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո» - «Չելսի» առաջին հանդիպումը Իսպանիայի մայրաքաղաքից տեղափոխվել է Բուխարեստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպումը տեղի կունենա Ռումինիայի մայրաքաղաքում՝ փետրվարի 24-ին, և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 00: 00-ին:
Ավելի վաղ անգլիական ակումբների մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի 7ս երկու արտագնա խաղ տեղափոխվել էին այլ խաղադաշտ: Մոնխենգլադբախի «Բորուսիա» - «Մանչեսթեր Սիթի» փետրվարի 24-ին կայանալիք խաղը Գերմանիայից տեղափոխվել է Բուդապեշտ, իսկ «Լայպցիգ» - «Լիվերպուլը», որը կկայանա փետրվարի 16ին, անցկացվելու է Հունգարիայի մայրաքաղաքում: