Էմին Օհանյանը «Dubai Open 2023» մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմա Կարկուտը սաղ վնասել ա, նոր սածիլներ ենք դնելու. Ասկերանում և Մարտակերտում ծանր դրություն է Մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի․ ՔԿ պարզաբանումը՝ Գինու փառատոնի դեպքով ՌԴ խաղաղապահներն արցախցիների են տեղափոխել ադրբեջանցիների կողմից փակված միջանցքով Ուշադրություն, էլեկտրաշչակ է գործելու Գինու փառատոնի միջադեպին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են Էրդողանը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին իր երդմնակալությանը մասնակցելու համար Ծեծկռտուք՝ «Գինու փառատոնին»․ կարմիր բերետավորը տապալում է քաղաքացուն Քա՞ղցր էր, Նիկոլ, թուրքական հյուրասիրությունը․ Շարմազանով 

Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Հասարակություն

Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին արյունոտ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հարուստ հոգևոր և պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը դարձել է հայ և միջազգային հանրության մտահոգության առարկան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ-ը հատուկ ընդգծել են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության կարևորությունը և աջակցել են այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 20-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հուշարձանների պաշտպանության անհրաժեշտության և դրանց ինքնության խեղաթյուրման փորձերի անընդունելիության մասին։ Իր հայտարարության մեջ նա նաև առաջարկել է առաքելություն գործուղել տարածաշրջան՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Գլխավոր տնօրենի առաջարկն արժանացել է կազմակերպության անդամ պետությունների հավանությանը, որն արտացոլվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 2020 թ. դեկտեմբերի 11-ին ընդունած հայտարարության մեջ։

Միջազգային հանրության դրսևորած մտահոգությունները միանգամայն հասկանալի են և բնական՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ դրսևորած վերաբերմունքը իր վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային ժառանգության հանդեպ։ Ամբողջ աշխարհին է հայտնի, թե ինչպես Ադրբեջանի իշխանությունները 1997-2006 թթ. ընթացքում ոչնչացրել են պատմական հայկական տարածք Նախիջևանի հայկական հարուստ ժառանգությունը՝ 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար։ Ցավոք, պետք է արձանագրել, որ միջազգային հանրությունն այն ժամանակ բավարար քայլեր չձեռնարկեց կանխելու համար այդ բարբարոսությունը։

Բացի հայկական հուշարձանների ֆիզիկական ոչնչացումից, Ադրբեջանի իշխանությունների պատվերները կատարող ադրբեջանցի «գիտնականները» շարունակում են հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման փորձերը՝ մերժելով դրանց հայկական ինքնությունը և շրջանառելով դրանց «աղվանական» պատկանելիության հակագիտական թեզը։ Ամենևին չանդրադառնալով ադրբեջանական սույն հակագիտական թեզի մանրամասներին և դրա նկատմամբ միջազգային ակադեմիական շրջանակների վերաբերմունքին, այնուամենայնիվ,  հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները դա օգտագործում են քաղաքական նպատակներով՝ հրապարակայնորեն տարածելով աբսուրդի մակարդակի ստեր։ Ադրբեջանի իշխանությունների այս գործելաոճը բացահայտ կերպով խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 թ. ընդունված 2347 բանաձևը, որում հստակորեն նշված է մշակութային ժառանգության պատկանելիության խեղաթյուրման անընդունելիության մասին, ինչը հղի է նոր հակամարտության բռնկման վտանգով (…the attempt to deny historical roots and cultural diversity in this context can fuel and exacerbate conflict and hamper post-conflict national reconciliation, thereby undermining the security, stability, governance, social, economic and cultural development of affected States):

«Իսլամական պետության» ահաբեկչական մեթոդով մեր ժամանակների ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկն իրականացրած ալիևյան ռեժիմը, չբավարարվելով էթնիկ և ռասայական ատելության հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերծված արյունոտ պատերազմով, այժմ էլ պատերազմ է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ՝ խոչընդոտելով վերջինիս Արցախում իրականացնել մշակութային ժառանգության պաշտպանության իր առաքելությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամը Ալիևը և նրան սպասարկող լրատվամիջոցները խստորեն քննադատում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մեղադրելով կազմակերպությանը «կողմնակալության և այլ երկրների շահերը սպասարկելու մեջ»։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանական իշխանությունների այս գործելաոճը նոր չէ, և ժամանակին նրանք տարբեր պատրվակներով խոչընդոտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելությունների այցը Նախիջևան՝ այդպիսով փորձելով թաքցնել իրականացված հանցագործության ամբողջ ծավալը։

Ներկայումս Ադրբեջանի կողմից Արցախ առաքելության գործուղմանը խոչընդոտելը հիմնավոր կասկածներ են առաջացնում առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները, Նախիջևանի օրինակով, հերթական մշակութային լայնամասշտաբ վանդալիզմն են նախապատրաստում՝ որպես շարունակություն Արցախում հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտումների և հայկական ներկայության վերացման քաղաքականության։ Պատերազմի ընթացքում` 2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինվորականների կողմից գերճշգրիտ զենքերի միջոցով երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանցի զինվորականների կողմից պայթեցվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու («Կանաչ ժամ») գմբեթն ու զանգակատունը, և իրականացվել են վանդալիզմի այլ գործողություններ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների կողմից համարժեք քայլեր չիրականացնելու դեպքում շարունակվելու է ադրբեջանական իշխանությունների այս հանցավոր գործելաոճը։

Հարկ է արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հատուկ կերպով թիրախավորվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։ Պատճառը հասկանալի է, քանի որ Օ. Ազուլեն, ի տարբերություն իր նախորդ Իրինա Բոկովայի, չի ներքաշվել Ադրբեջանի իշխանությունների հետ կոռուպցիայի հոտ ունեցող կասկածելի գործարքների մեջ և պաշտպանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անաչառությունն ու մշակութային ժառանգության պաշտպանության համամարդկային առաքելությունը։ Հետևաբար, միջազգային վարկանիշային ինդեքսներում ամենակոռումպացված երկրների շարքում գտնվող Ադրբեջանի իշխանությունները «սրտնեղել» են, որ չեն կարողացել հարազատ գործելաոճով ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներքաշել իրենց «խաղի մեջ» և առաջ տանել սեփական կեղծ օրակարգը։

Ադրբեջանական ռեժիմը տարբեր առիթներով խոսում է իր մտացածին բազմամշակութայնության մասին՝ զուգահեռ մի ձեռքով էլ համակարգված կերպով ոչնչացնելով հայկական մշակութային հարուստ ժառանգությունը և էթնիկ ատելություն քարոզելով հայ ժողովրդի նկատմամբ։ Ավելորդ չէ վերհիշել, որ նույն այդ երկրի առաջին փոխնախագահը, տիկին Ալիևան հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Արցախում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գործունեություն ծավալելուն խոչընդոտելը դարձել է Ադրբեջանի «հանդուրժող և բազմամշակութային» կեղծ կերպարի քողազերծման վերջին օրինակը։ Միջազգային հանրությանը մոլորեցնելն այլևս չի հաջողվում, ադրբեջանական իշխանությունների մշակութային ցեղասպան քաղաքականությունն արդեն հանրահայտ փաստ է բոլորի համար և սրանով պետք է բացատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ Ադրբեջանի սկսած հարձակումները, որը ոչ այլ ինչ են, քան առճակատում միջազգային հանրության և քաղաքակիրթ արժեքների վրա հիմնված աշխարհի հետ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էմին Օհանյանը «Dubai Open 2023» մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմաԿարկուտը սաղ վնասել ա, նոր սածիլներ ենք դնելու. Ասկերանում և Մարտակերտում ծանր դրություն էՄասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի․ ՔԿ պարզաբանումը՝ Գինու փառատոնի դեպքովՌԴ խաղաղապահներն արցախցիների են տեղափոխել ադրբեջանցիների կողմից փակված միջանցքովՈւշադրություն, էլեկտրաշչակ է գործելուԳինու փառատոնի միջադեպին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել ենԿրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ ենԷրդողանը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին իր երդմնակալությանը մասնակցելու համարԾեծկռտուք՝ «Գինու փառատոնին»․ կարմիր բերետավորը տապալում է քաղաքացունՔա՞ղցր էր, Նիկոլ, թուրքական հյուրասիրությունը․ ՇարմազանովԱստղագուշակ՝ հունիսի 4-ի համարՀունիսի 4. Օրվա խորհուրդ«Մեծ պատմություն սարքեցի ու դուրս եկա». Հակոբ Հակոբյանը՝ «Քարե դարդ»-ի մասին Կրեմլը հրաժարվել է Ֆրանսիան չեզոք պետություն համարելՌուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև լարվածությունը զգալիորեն սրվում է․ Al HadathԱնկարայում Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ․ ԶԼՄ–ներ Էրդողանը ներկայացրել է Թուրքիայի նոր կառավարության կազմըԻշխանությունները երեք ճանապարհ ունեն․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Հրապարակ»Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդան քաղաքում բախվել են Infiniti-ն ու Niva-ն. կա վիրավոր Պենտագոնի ղեկավարը սպասում է, թե երբ Չինաստանը «կպատասխանի զանգին»Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում հեծանիվների անվճար կայանատեղի է բացվել Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել Անկարայում․ ԶԼՄ ՊՍԺ-ն պաշտոնապես հայտնեց Մեսսիի հեռանալու մասին Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Էրդողանը երդմնակալությանը մասնակցող բարձրաստիճան հյուրերին թվարկելիս չի հիշատակել Փաշինյանին․ ՏԱՍՍԽոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ Ավարտվել է հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր. monumentwatch.org «Բարբի» ֆիլմը հանգեցրել է աշխարհում վարդագույն ներկի դեֆիցիտիՆախընտրական խոստումներից «թռածները»Տիգրանաշենը «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է, ունեցել է Քարքե անվանումը. Թաթոյան «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆՆիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը Ադրբեջանի ԶՈւ-ն խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում․ ՄԻՊ զեկույցը Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուցՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորիցՀոգեբանը նկարագրել է ամուսնացած տղամարդու սիրուհու հոգեբանական դիմանկարըՕլիգարխների բիզնես շահերը պաշտպանող պաշտոնյաների թոփ 10-յակըԷրդողանը ողջունել է իր երդմնակալության արարողությանը ներկա գտնվող հյուրերինԿոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ․ ՇՄՆ Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո Երասխում խոշոր մետալուրգիական գործարան է կառուցվում «զրոյից». Վահան Քերոբյան (տեսանյութ) Մեսսին հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասինԽաղաղապահները քաղաքացիներ են տեղափոխել փակ միջանցքով Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է և վնասել է ոտքը Փաշինյանը ժամանեց Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը (տեսանյութ) «Ամենալավ կին, սիրում եմ…». Գուրգեն Դաբաղյանի ռոմանտիկ գրառումն ու շքեղ նվերը կնոջ 23 – ամյակին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես Նոր Հաճնի կամրջի տակ՝ ճահճուտի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի, կամրջի վրա էլ նրա կողմից կայանված ավտոմեքենան
Ամենադիտված