European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia Start of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network report 

Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Society

Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին արյունոտ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հարուստ հոգևոր և պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը դարձել է հայ և միջազգային հանրության մտահոգության առարկան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ-ը հատուկ ընդգծել են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության կարևորությունը և աջակցել են այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 20-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հուշարձանների պաշտպանության անհրաժեշտության և դրանց ինքնության խեղաթյուրման փորձերի անընդունելիության մասին։ Իր հայտարարության մեջ նա նաև առաջարկել է առաքելություն գործուղել տարածաշրջան՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Գլխավոր տնօրենի առաջարկն արժանացել է կազմակերպության անդամ պետությունների հավանությանը, որն արտացոլվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 2020 թ. դեկտեմբերի 11-ին ընդունած հայտարարության մեջ։

Միջազգային հանրության դրսևորած մտահոգությունները միանգամայն հասկանալի են և բնական՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ դրսևորած վերաբերմունքը իր վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային ժառանգության հանդեպ։ Ամբողջ աշխարհին է հայտնի, թե ինչպես Ադրբեջանի իշխանությունները 1997-2006 թթ. ընթացքում ոչնչացրել են պատմական հայկական տարածք Նախիջևանի հայկական հարուստ ժառանգությունը՝ 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար։ Ցավոք, պետք է արձանագրել, որ միջազգային հանրությունն այն ժամանակ բավարար քայլեր չձեռնարկեց կանխելու համար այդ բարբարոսությունը։

Բացի հայկական հուշարձանների ֆիզիկական ոչնչացումից, Ադրբեջանի իշխանությունների պատվերները կատարող ադրբեջանցի «գիտնականները» շարունակում են հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման փորձերը՝ մերժելով դրանց հայկական ինքնությունը և շրջանառելով դրանց «աղվանական» պատկանելիության հակագիտական թեզը։ Ամենևին չանդրադառնալով ադրբեջանական սույն հակագիտական թեզի մանրամասներին և դրա նկատմամբ միջազգային ակադեմիական շրջանակների վերաբերմունքին, այնուամենայնիվ,  հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները դա օգտագործում են քաղաքական նպատակներով՝ հրապարակայնորեն տարածելով աբսուրդի մակարդակի ստեր։ Ադրբեջանի իշխանությունների այս գործելաոճը բացահայտ կերպով խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 թ. ընդունված 2347 բանաձևը, որում հստակորեն նշված է մշակութային ժառանգության պատկանելիության խեղաթյուրման անընդունելիության մասին, ինչը հղի է նոր հակամարտության բռնկման վտանգով (…the attempt to deny historical roots and cultural diversity in this context can fuel and exacerbate conflict and hamper post-conflict national reconciliation, thereby undermining the security, stability, governance, social, economic and cultural development of affected States):

«Իսլամական պետության» ահաբեկչական մեթոդով մեր ժամանակների ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկն իրականացրած ալիևյան ռեժիմը, չբավարարվելով էթնիկ և ռասայական ատելության հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերծված արյունոտ պատերազմով, այժմ էլ պատերազմ է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ՝ խոչընդոտելով վերջինիս Արցախում իրականացնել մշակութային ժառանգության պաշտպանության իր առաքելությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամը Ալիևը և նրան սպասարկող լրատվամիջոցները խստորեն քննադատում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մեղադրելով կազմակերպությանը «կողմնակալության և այլ երկրների շահերը սպասարկելու մեջ»։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանական իշխանությունների այս գործելաոճը նոր չէ, և ժամանակին նրանք տարբեր պատրվակներով խոչընդոտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելությունների այցը Նախիջևան՝ այդպիսով փորձելով թաքցնել իրականացված հանցագործության ամբողջ ծավալը։

Ներկայումս Ադրբեջանի կողմից Արցախ առաքելության գործուղմանը խոչընդոտելը հիմնավոր կասկածներ են առաջացնում առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները, Նախիջևանի օրինակով, հերթական մշակութային լայնամասշտաբ վանդալիզմն են նախապատրաստում՝ որպես շարունակություն Արցախում հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտումների և հայկական ներկայության վերացման քաղաքականության։ Պատերազմի ընթացքում` 2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինվորականների կողմից գերճշգրիտ զենքերի միջոցով երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանցի զինվորականների կողմից պայթեցվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու («Կանաչ ժամ») գմբեթն ու զանգակատունը, և իրականացվել են վանդալիզմի այլ գործողություններ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների կողմից համարժեք քայլեր չիրականացնելու դեպքում շարունակվելու է ադրբեջանական իշխանությունների այս հանցավոր գործելաոճը։

Հարկ է արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հատուկ կերպով թիրախավորվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։ Պատճառը հասկանալի է, քանի որ Օ. Ազուլեն, ի տարբերություն իր նախորդ Իրինա Բոկովայի, չի ներքաշվել Ադրբեջանի իշխանությունների հետ կոռուպցիայի հոտ ունեցող կասկածելի գործարքների մեջ և պաշտպանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անաչառությունն ու մշակութային ժառանգության պաշտպանության համամարդկային առաքելությունը։ Հետևաբար, միջազգային վարկանիշային ինդեքսներում ամենակոռումպացված երկրների շարքում գտնվող Ադրբեջանի իշխանությունները «սրտնեղել» են, որ չեն կարողացել հարազատ գործելաոճով ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներքաշել իրենց «խաղի մեջ» և առաջ տանել սեփական կեղծ օրակարգը։

Ադրբեջանական ռեժիմը տարբեր առիթներով խոսում է իր մտացածին բազմամշակութայնության մասին՝ զուգահեռ մի ձեռքով էլ համակարգված կերպով ոչնչացնելով հայկական մշակութային հարուստ ժառանգությունը և էթնիկ ատելություն քարոզելով հայ ժողովրդի նկատմամբ։ Ավելորդ չէ վերհիշել, որ նույն այդ երկրի առաջին փոխնախագահը, տիկին Ալիևան հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Արցախում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գործունեություն ծավալելուն խոչընդոտելը դարձել է Ադրբեջանի «հանդուրժող և բազմամշակութային» կեղծ կերպարի քողազերծման վերջին օրինակը։ Միջազգային հանրությանը մոլորեցնելն այլևս չի հաջողվում, ադրբեջանական իշխանությունների մշակութային ցեղասպան քաղաքականությունն արդեն հանրահայտ փաստ է բոլորի համար և սրանով պետք է բացատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ Ադրբեջանի սկսած հարձակումները, որը ոչ այլ ինչ են, քան առճակատում միջազգային հանրության և քաղաքակիրթ արժեքների վրա հիմնված աշխարհի հետ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
European Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign Affairs
Most Popular