«Մանչեսթեր Սիթին» անցավ Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակիչ՝ հաղթելով «Սուոնսիին»
ՍպորտԱնգլիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հաղթեցին «Սուոնսի Սիթիին»: Չորեքշաբթի օրը Սուոնսիում կայացած հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ «Մանչեսթերի»: Հյուրերի գոլերը հեղինակեցին Քայլ Ուոքերը, Ռահիմ Ստերլինգը և Գաբրիել Ջեզուսը: Պարտվածների կազմում գոլի հեղինակ դարձավ Մորգան Ուիթակերը: Մրցաշարի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կորոշվի ավելի ուշ: