Արսեն Թորոսյանը պարզաբանել է, թե ինչ է ասել անհետ կորած և գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ
ԲլոգոսֆերաՀայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը նշում է, որ գերեվարված և անհետ կորած անձանց հարազատների հետ հանդիպումից հետո իր խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Արսեն Թորոսյանը խնդրել է զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից:
Արսեն Թորոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից: Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։
Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»,-գրել է Թորոսյանը: