Փաշինյանը տղաների՞ է ուղարկել զոհվելու` իր որդուն բերելու համար. պատասխանում է Անդրանիկ Քոչարյանը
Այսօր անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատն ասաց, որ «Նիկոլ Փաշինյանը տղերքին ուղարկել է զոհվելու, որ իր Աշոտին բերի»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք տեղեկություններ ունի այդ մասին, հայտարարեց, որ համապատասխան կառույցներն այդ հայտարարությունը կընդունեն և կիրականացնեն համապատասխան գործընթացներ դրա ճշմարտացիության հետ կապված: