Վլադիկավկազի հանրախանութներից մեկում ուժեղ պայթյուն է որոտացել (տեսանյութ)
ВидеоՎլադիկավկազում՝ հանրախանութներից մեկում, ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնել է Վլադիկավկազի Արտակարգ իրավիճակների ծառայությունը: Մեկ հարկանի խանութի շենքն ամբողջությամբ ավերվել է, հրդեհ չի եղել: Պահակակետում հսկիչ է եղել, որին հաջողվել է դուրս գալ շենքից։ Նրա խոսքով՝ քիչ հավանական է, որ այնտեղ մարդիկ լինեն։ Դեպքի նախնական պատճառը գազ-օդ խառնուրդի արտահոսքն է։ Նկուղում պահվել են թթվածնի բալոններ: Գրեթե երկու հարյուր մարդ այժմ զբաղվում են տարածքի մաքրմամբ։ Սկսվել է հետաքննություն։