«Յուվենտուսից» պարտություն կրելու դեպքում Գատուզոն կհեռացվի «Նապոլիից»
ՍպորտԺենարո Գատուզոն կազատվի «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից, եթե Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում թիմը ջախջախվի Թուրինի «Յուվենտուսից», հաղորդում է calciomercato.it-ը: Ինչպես նշում է թերթը, «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ է մարզչին հնարավորություն տալ, եթե թիմը կարողանա դրական արդյունքի հասնել Ա սերիայի 22-րդ տուրի խաղում, որը Նեապոլում կկայանա փետրվարի 13-ին: Որպես այլընտրանք՝ «Նապոլիի» ղեկավարությունը, ըստ նյութի, քննարկում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի և անգլիական «Լիվերպուլի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսի թեկնածությունները: Չորեքշաբթի օրը «Նապոլին» Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում 1: 3 հաշվով զիջեց «Ատալանտային» և ավարտեց մրցաշարը: Իտալիայի առաջնությունում նեապոլիտանական թիմը 20 խաղից հետո 37 միավորով վեցերորդ տեղում է: