Հայաստանի տարբեր բնակավայրերում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. Պապիկյան
ՏԿԵՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնում է.
«Գարնանն ընդառաջ Հայաստանի տարբեր բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքները մեկնարկեցին.
Այս պահին՝
Տավուշի մարզի Գանձաքար համայնքի թաղամասային ճանապարհների համար անցկացվում է էներգախնայող լուսավորություն
Արմավիրի մարզի Գայ և Արևաշատ համայնքներում կառուցվում են մանկապարտեզներ
Տանձուտ համայնքում ջրամատակարարման ցանց է անցկացվում»: