Հայաստանը կանգնել է կործանման եզրին. փետրվարի 20-ին հանրահավաք Ազատության հրապարակում
ՔաղաքականՓետրվարի 20-ին, ժամը 15։00-ին՝ մեծ հանրահավաք: «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությամբ իԱզատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
«Թշնամին շարունակում է մետր առ մետր զավթել մեր հայրենիքը։ Մեր տասնյակ զինվորներ շարունակում են գերության մեջ մնալ։ Երկրի տնտեսությունն օր օրի գահավիժում է։ Հայաստանը կանգնել է կործանման եզրին։ Մի′ հանդուրժիր այս ամենը, ոտքի կանգնի′ր, պայքարի, միացիր արժանապատվության կռիվ տվող քո ժողովրդին։ Մեր պահանջը մեկն է` դավաճանի հրաժարականը։ Միասին կփրկենք մեր հայրենիքը»,- ասվում է հայտարարության մեջ։