Ինչ իրավիճակ է Արարատի մարզում՝ երկրաշարժից հետո
Արարատի մարզպետարանն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով մարզում ավերածությունների մասին ահազանգեր չի ստացել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Արարատի մարզպետի մամուլի խոսնակ Դիանա Դավթյանը:
«Այս պահի դրությամբ որևէ ավերածության կամ փլուզման վերաբերյալ ահազանգ չկա, եթե հանկարծ լինի՝ անմիջապես կտեղեկացնենք»,- ասաց խոսնակը։
Արփինե Հակոբյան