ԱԻՆ-ը հերքում է տարածված տեղեկությունները, թե սպասվում է ուժեղ երկրաշարժ
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածել է երկրաշարժի սպառնալիքի հերքման հաղորդագրություն:
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը և հորդորում բացառապես հետևել ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»,- հայտնում են ԱԻՆ-ից: