ԼՀԿ անդամները Նոյեմբերյանում քննարկել են հետպատերազմյան շրջանի հետ կապված հարցեր
Բլոգոսֆերա«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել տավուշյան հանդիպումից.
Այսօր հանդիպումներ ենք ունենում Տավուշի մարզի համայնքների բնակիչների հետ։Նոյեմբերյան համայնքում կայացած հանդիպման ընթացքում քննարկել ենք հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված արտաքին և ներքին քաղաքական, անվտանգային, տնտեսական իրավիճակի առնչությամբ բազմաթիվ հարցեր։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները պատասխանել են քաղաքացիներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակի, ներկայացրել խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման շուրջ մեր պատկերացումները։