«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում հաղթել է «Վեստ Արմենիա»-ին
ՍպորտԵրևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ընկերական խաղում հաղթել է «Վեստ Արմենիա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանի մեկնարկից առաջ «Ալաշկերտ»-ը մրցեց և 3:0 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիա»-ին, որը հանդես է գալիս առաջին խմբի առաջնությունում: Թիմի կազմում դուբլ ձևակերպեց նորեկներից Դեյան Բոլյեվիչը, ևս մեկ գոլ հեղինակեց Տիագո Գալվաոն: 3:0 հաշվի ժամանակ 11-մետրանոց հարվածը հետ մղեց «Ալաշկերտում» իր նորամուտը նշած Դավիդ Յուրչենկոն:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակիառաջատարները երեքթիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: