Կտորից բազմակի օգտագործման դիմակները չեն պաշտպանում կորոնավիրուսից․ փորձագետ
Գիտություն և ՄշակույթԲազմակի օգտագործման կտորից դիմակները, ինչպես նաև նեոպրենային դիմակները չեն պաշտպանում կորոնավիրուսից: Ավելին, դրանք կարող են առաջացնել մաշկի խնդիրներ։ Այս մասին ասել է «Լիդեր» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, մանկաբույժ, ինֆեկցիոնիստ Եվգենի Տիմակովը: «Կտորից դիմակը վնասակար է մարդու առողջության համար: Բացի այդ՝ այս դիմակներին հարյուր անգամ ձեռքերով հպվում ենք, և այն չի ապահովում որևէ պաշտպանություն կորոնավիրուսային վարակից: Ավելին, դա առաջացնում է բորբոքային փոփոխություններ դեմքի մաշկի վրա, քթի մեջ, կոկորդում, քանի որ դրանք հարմարեցված չէ դիմակին: Այն նաև չի ֆիլտրում օդն այնպես, ինչպես բժշկական դիմակն է ֆիլտրում», - ասել է Տիմակովը։ Նա հակասական կարծիք է հայտնել նաև նեոպրենային դիմակների վերաբերյալ: Ըստ նրա՝ նյութի ծակոտկեն կազմության շնորհիվ՝ դրանք կարող են կուտակել և պահպանել վիրուսի մասնիկները: «Եթե կտորից դիմակները կարելի է լվանալ, ապա նեոպրենն ունի ավելի խոր ծակոտիներ, և դրանք փակ են։ Դրանք ավելի երկար կպահպանեն վարակը, որը մենք ներշնչում ենք», - բացատրել է բժիշկը: