Եթերազրկված Հ2-ի անձնակազմը նամակ է հանձնել ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությանը
ՏեսանյութերՄենք նամակներ ենք պատրաստել, որոնք պետք է հանձնենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, Ռուսաստանի դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, ինչպես նաև Եվրամիության պատվիրակության գրասենյակ, առաջին նամակը կհանձնենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը:
«Մենք դիմել ենք դատարան, գործը վարույթ է ընդունվել, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց առաջիկայում մենք կունենանք մամուլի ասուլիս և հեռուստաընկերության ղեկավար-անձնակազմը բոլոր մաննամասներով, բոլոր տեսակի հարցերին կանդրադառնա»,- նշեց մեկնաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում: