Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey 

Եթե լռում ես հիմա, երբ հայրենիքդ կանգնած է լինելիության ջրբաժանին, ապա ու՞մ է պետք քո հնչեղ արվեստը հետագայում․ Ռուբեն Մխիթարյան

Blogosphere

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է
Ո՞վ է, կամ ովքե՞ր են համարվում ազգի սերուցքը: Ովքե՞ր են այն մարդիկ, ում ձայնը ու խոսքը պետք է ավելի հնչեղ լինի, լռեցնող, սթափեցնող և ուղղորդող: Ովքե՞ր են հանդիսանում այն դոգմաները, ում կարծիքը նվազագույնը մտածելու ու խորհելու ազդակ պիտի հանդիսանա լայն զանգվածների համար:
Վստահորեն՝ մտավորականությունն է:
 
Իսկ հիմա եկեք մի պահ նայենք մեր անցած 30 տարիներին ու հասկանանք, քա՞նի մտավորական ենք ունեցել և ունենք, որոնք բացի ամեն ինչից նաև ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ:
 
Վերջին 15-16 տարիներից հետո, երբ կենսափորձս և որոշ մարդկանց «քաշի» չափ կարդացածս ինձ թույլ տվեցին մտածել, որ կարող եմ սեփական վերլուծություններս հանձնել նաև մարդկանց դատին, ինձ բերեցին հետևյալ համոզմանը: Թումանյանը իմ համար ոչ իր հանճարեղ քառյակներն ու բանաստեղծություններն են, ոչ էլ իր խորը պատմվածքներն ու հեքիաթները: Թումանյանը ինձ համար առաջին հերթին իր նամակներն են Իսահակյանին ու Անդրանիկ Օզանյանին:
 
Երբ կարդում ես դրանք, դու հասկանում ես երկրի զավակի, ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ անհանգստությունները, մտավախություններն ու տագնապալից հոգեվիճակը իր ազգի, իր ժողովրդի ու իր պետության լինելիության հետ կապված: Թումանյանը երկրի ճակատագրական պահին նամակ է գրում Անդրանիկին և ասում, - «Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին՝ ինչի որ ընդունակ կլինեն»: Ամենակարևորը այս նամակում այն է, որ Թումանյանը սա ոչ միայն գրել է՝ գրելու համար, այլ այսպես ապրել է: Երկրի ու ազգի դարդ ու ցավով: Չի վախեցել, երբ քննադատել է երկրի տվյալ պահին ղեկավարող կառավարությանը կամ կուսակցություններին, երբեմն լավ հասկանալով, որ կարող է զրկվել ինչ-ինչ ֆինանսկան աղբյուրներից՝ հոնորարների, կամ գրքերի վաճառքից գոյացած գումարների տեսքով: Մարդը առաջին հերթին եղել է ՀԱՅ, ՔԱՂԱՔԱՑԻ և հետո նոր հանճարեղ գրող:
 
Վերջին 30 տարիներին, ցավոք, ես տեսել եմ շատ քիչ մտավորականներ, որոնք ապրել են, կամ ուզում են ապրել Թումանյանի պես: Գուցե վախենում են Թումանյանի պես 54 տարեկանում մահանալու՞ց: Երևի պետք է ձգտել Թումանյանի պես ԱՆմահանալ, ոչ թե վախենալ ոչ մեծ հասակում հիվանդություններից մահանալուց:
 
30 տարիների ընթացքում շատ քչերն են եղել, որ հանդգնել են չհամաձայնել այս, կամ այն իշխանության սեղանի ընկերը լինելուց, կամ լինելով հանդերձ խոսել են, սաստել, համոզել, խնդրել, պահանջել ու վերջապես ՊԱՐՏԱԴՐԵԼ այն, ինչը մարդկայինն է, ազնիվն է, հայկականն է, ազգայինն է, առավելն է, քան այսրոպեականը: Իսկ ՊԱՐՏԱԴՐԵԼ կարող է միայն անքննելի հեղինակությունը: Իսկ անքննելի հեղինակություն էլ դառնում են այն ժամանակ, երբ չեն վախենում ամբոխի ձայնից, երբ չեն ընկրկում սոցիալական դիսկամֆորտի դիմաց, երբ իրենց որոշումներն ու քայլերը չափում են հազարամյակներից եկած գենետիկ հիշողությամբ, երբ Նարեկացու քարանձավը ու ճգնավորությունը չեն համարում ուղղակի պատմական փաստ, երբ Նժդեհին չեն ցիտում միայն այն ժամանակ, երբ ամբիոնին հանրապետականի կրծքանշանով մարդիկ են իշխում, երբ չեն փորձում մեռնել տաք անկողնում այն դեպքում, երբ 30 տարի է սառը անկողնում մեռնում են հազարավոր անտունները...
 
Իրենք այդ անտունների մասին գիտեն, բայց դեմ չեն ստանալ հերթական բնակարանը, որը սիրով իրենց կնվիրի հերթական մի իշխանությունը, որի սեղանի վրա նրանք արդեն իրենց ավանդական տեղը կզբաղեցնեն ու այս անգամ էլ կհայհոյեն հերթական նախորդներին, հոգու խորքում երազելով, որ դրանք չվերադառնան: Կարևորը «սրանք» էլ իրենց հերթական հոբելյանի համար մի քանի միլիոն դրամ հատկացնեն: Բա հո իզու՞ր չի համարվում ինքը «ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ»: Կարող էր, չէ՞, Սովետի փլուզումից հետ մնար Մոսկվայում ու համարվեր «ռուսաստանցի մտավորական»...
 
Ինձ համար գրողը, բանաստեղծը, նկարիչը, քանդակագործը, դասախոսը, բժիշկը, երաժիշտը, պարուսույցը իր մասնագիտությունից առավել նշանակալի է որպես ՔԱՂԱՔԱՑԻ: Իսկ եթե դու քաղաքացի ես, դու չես կարող լռել... Իսկ եթե լռում ես հիմա, երբ հայրենիքդ կանգնած է լինելիության ջրբաժանին, ապա ու՞մ է պետք քո հնչեղ արվեստը հետագայում: Ո՞ր ազգին է պետք գալու այն: Չէ՞ որ դու նախընտրեցիր ուղղակի մահանալ, այլ ոչ թե ԱՆմահանալ: ԵՎ այստեղ ընդհանրապես կապ չունի, քեզ հետո կթաղեն Պանթեոնում, թե ոչ: Կարևորը այն է, թե տարիներ հետո քա՞նի մարդ կհիշի քո գերեզմանի մասին: Ու հիշելուց հետո էլ կգա այցի:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to Armenia
Most Popular