ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները հանձնել են մասնագիտական ստուգարքներ
Общество4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի զինծառայողները հանձնել են ստուգարքներ՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ստուգվել են անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքները, կատարելագործվել թիրախների հայտնաբերման և խոցման գործնական հմտությունները: