Համարում եմ, որ մենք այս պատերազմը հաղթել ենք. Գնել Սարգսյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Համարում եմ, որ մենք այս պատերազմը հաղթել ենք»,- այս մասին այսօր` փետրվարի 15-ին, Գյումրիում Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ, դերասան Գնել Սարգսյանը:
«Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթել ու մեր միասնականության շնորհիվ: Մեզ փորձում են հակառակը ապացուցել, հակառակը ցուցադրել, փորձում են պայքարել ժողովրդի դեմ: Իհարկե, չեն կարող, որովհետև մենք միասնական ենք»,- ասաց նա և ընդդիմադիրների այն կոչին, թե ժողովուրդը պետք է միասնական լինի, արձագանքեց. «Հարգելիներս, չգիտեմ, թե դուք որ ժողովրդի մասին եք խոսում, բայց մեր ժողովուրդը միասնական է»:
Մանրամասները` Araratnews.am-ի տեսանյութում