Լեհաստանում վրացիները դանակներով հարձակվել են ուկրաինացիների վրա
WorldԼեհաստանի Սերակուվ քաղաքում Վրաստանի քաղաքացիները դանակներով հարձակվել են Ուկրաինայի քաղաքացիների վրա: Այս մասին հայտնում է «Страна.ua»-ն` միջադեպի հնարավոր պատճառ նշելով տուժածների ազգությունը:
Իրավապահ մարմինների տվյալներով` չորս վրացիներ հարձակվել են երեք ուկրաինացի տղամարդկանց վրա` օգտագործելով սուր-ծակող գործիքներ, հավանաբար դանակներ: Ծեծկռտութից հետո նրանք փախուստի են դիմել դեպքի վայրից` թողնելով տուժաներին արյունահոսել:
Տուժածները հոսպիտալացվել են, իսկ Վրաստանի 4 քաղաքացիները 3 ամսով ձերբակալվել են: Նրանք բանտում կսպասեն դատավարությանը: