ԱՄՆ պետքարտուղարը Անկարային կոչ է արել հրաժարվել С-400-ներից
WorldԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ զրույցում Անկարային կոչ է արել հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից:
Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարեւորությունը, ընդհանուր հետաքրքրությունը ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների, ներառական կառավարման եւ մարդու իրավունքները հարգելու կարեւորությունը: Երկու կողմերն էլ պարտավորվել են ամրապնդել համագործակցությունը եւ աջակցել Սիրիայում հակամարտության քաղաքական լուծմանը:
«Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել Իրաքի հյուսիսում թուրք պատանդների մահվան կապակցությամբ եւ հաստատել է մեր կարծիքն այն մասին, որ ՔԱԿ-ի ահաբեկիչները պատասխանատվություն են կրում»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Բլինքենը նաեւ աջակցություն է հայտնել Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ նախնական բանակցություններին: