By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

ԿԳՄՍ նախարարությունն անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը

Society

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական և 18-ը՝ խմբային։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 42, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 7, «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 ծրագիր։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում որևէ հայտ չի ներկայացվել։ Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ սահմանված նվազագույն 50 միավորի շեմը հաղթահարել է 41 ծրագրային առաջարկ, որից 27-ը՝ անհատական, իսկ 14-ը՝ խմբային։

Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33 ծրագիր: Վերոնշյալ անվանակարգում Գայանե Սիմոնյանը և Լուսինե Ավագյանը, հավաքելով ամենաբարձր միավորը, արժանացել են հաղթողի կոչմանը։ Գայանե Սիմոնյանն աշխատում է Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ, իսկ Լուսինե Ավագյանը՝ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում: Գայանեն Սիմոնյանը նշում է, որ երկու անգամ՝ 2014 և 2016 թթ.-ին մասնակցել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթին: «Մեզ հատկապես դուր եկավ այս ձևաչափը, երբ անհատական կամ խմբային եղանակով ուսուցիչները ներկայացնում էին իրենց ծրագրերը: Մրցութային հանձնաժողովը համեմատում էր ներկայացված բոլոր ծրագրերը և ընտրում լավագույնին, ինչը հրաշալի է»,-մրցույթի մասին իր տպավորություններով կիսվում է Գայանեն: Մրցույթին ուսուցիչները ներկայացրել են «Արտակարգ իրավիճակներում (նոր կորոնավիրուսով պայմանավորված) աշակերտների ուսումնական գործընթացի շարունակականության ապահովումը» ծրագիրը, որը կազմված է ինչպես անհատական, այնպես էլ համատեղ հեռավար դասընթացներից։ Դրանք տեղադրված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Հեռավար ուսուցում» համակարգում: Գայանեի վարած դասընթացներում Լուսինեն ներգրավվել է որպես դիտորդ-խորհրդատու ուսուցիչ և հակառակը։ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ բացակայել է համապատասխան առարկայի ուսուցիչը, մանկավարժները 5-6-րդ դասարանների «Մաթեմատիկա» առարկայի համար պատրաստել են ամբողջական հեռավար դասընթաց՝ ներառելով իրենց հեղինակած ցուցադրությունները, տեսադասերը և այլ լրացուցիչ ուսումանաօժանդակ էլեկտրոնային նյութեր և շարունակում են դասավանդել հեռավար ձևով։

Արարատի մարզի Ջրաշենի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Հակոբյանը ևս տվյալ անվանակարգի հաղթողներից մեկն է: Նա մրցույթին ներկայացրել է «Ուսուցիչ՝ 24/7 ձևաչափով» ծրագիրը, որն արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին: Նախագիծն իրենից ներկայացնում է դպրոցական կայքի հարթակ, որտեղ տեղադրվում են առարկայի թեմատիկ պլանին համապատասխան տեսանյութեր, թեստեր և առաջադրանքներ՝ իրենց լուծումներով, ինչպես նաև հետաքրքրաշարժ, ակտիվացնող նյութեր։ 

Հարթակը նպատակ ունի օգնել 5-12–րդ դասարանների աշակերտներին ցանկացած պահի թեմաներին հասանելիություն ունենալ՝ 

որպես հեռավար ուսուցման այլընտրանքային տարբերակ: «Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի կազմակերպիչներին ձևաչափն առավել հետաքրքիր դարձնելու և ոգևորելու համար: Կարծում եմ՝ այն ապագայում ավելի շատ մասնակիցների կներառի, որից կշահի միայն կրթությունը»,-ասում է Հասմիկը:

Հավելենք, որ «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 և «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1 ծրագիր: «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացված 1 ծրագրային առաջարկը չի հաղթահարել նվազագույն միավորային շեմը։

Հիշեցնենք, որ խմբային հայտ կարող են ներկայացնել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Մրցույթի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին ու երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած հմուտ մանկավարժական անձնակազմի աշխատակիցներին: Մրցույթը նպատակ ունի նաև տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական լավագույն փորձը, նպաստել հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular