Ռուսաստանում որդին ողջ֊ողջ թաղել է հորը
Emergency CaseՌուսաստանի Օմսկի շրջանի մի բնակիչ բերման է ենթարկվել իր 80-ամյա հոր սպանության կասկածանքով, որին նա մուրճով հարվածել է գլխին, իսկ հետո թաղել պարտեզում, երբ հայրը դեռևս կենդանի էր, հայտնում է SUSK֊ը։
Հետաքննության համաձայն՝ փետրվարի 13-ին Օմսկի շրջանի Իսիլկուլսկի շրջանի Օզերկա գյուղում 80-ամյա հայրը որդուն խնդրել է իրեն ալկոհոլ տալ, բայց, ի պատասխան, նա մերժում է ստացել: Հայրն ու որդին վիճել են, այնուհետև որդին մուրճով մի քանի անգամ հարվածել է հոր գլխին: «Որոշելով, որ հայրը մահացել է, որդին ծածկոցով փաթաթել է նրան, տարել պարտեզ և թաղել: Դրանից հետո կասկածյալը հարազատներին ասել է, որ հայրը մահացել է, և ինքը թաղել է նրան: Մտահոգ հարազատները ոստիկանություն են կանչել», - ասվում է կայքում: Կենսաթոշակառուի թաղված մարմինը հարազատները գտել են մասնավոր տան մոտ: Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են մուրճ՝ արյան հետքերով: Դատաբժշկական փորձագետները պարզել են, որ 80-ամյա տղամարդը մահացել է ցրտահարությունից: Քրեական գործ է հարուցվել, որի արդյունքում՝ մահացածի 54-ամյա որդին կալանավորվել է։