«Թափանցիկ» պոլիէթիլենային տոպրակը և նրա այլընտրանքները․ Քիչ վնաս բնությանը
Society21-րդ դարի սկզբից համաշխարհային թիվ մեկ խնդիրներից մեկը համարվում է էկոլոգիան։ Շատ ձռնարկություններ, տարբեր ոլորտների կազմակերպություններ իրենց արտադրությունը կազմակերպելիս, կամ արտադրանքը ներկայացնելիս, ստիպված են պահպանել որոշակի նորմեր, որոնք կհամապատասխանեն տարբեր երկրներում էկոլոգիայի պահպանումը ապահովելու համար։
Երբ մարդիկ սկսեցին օգտագործել պլաստմասե բաժակները կամ ափսեները, ամեն ինչ շատ հարմարավետ թվաց։ Միանգամյա օգտագործման սպասքը իհարկե շատ հարմար է՝ օգտագործեցիր ու դեն նետեցիր։ Բայց երբ երկրագունդը լցվեց պլաստիկից աղբի անհամար քանակով, սկսեցին հնչել ահազանգեր, որ երկիր մոլորակը հիմա էլ աղտոտվում է միլիոնավոր տոննաներով պլաստմասե աղբով, ինչը ոչ մի կերպ չի համընկնում մաքուր էկոլոգիական նկրտումներին։
Բազմիցս արդեն ականատես ենք եղել ծովերի, գետերի և օվկիանոսների աղտոտման մեղմ ասած սրտաճմլիկ վիճակին։ Հարցն այն է, որ պլաստիկ կամ պլաստմասե նյութերը շատ ուշ են քայքավում, ինչով մեծ վնաս հասցնում երկրի էկոլոգիային։ Նույնիսկ պոլիէթիլային տոպրակները չնայած իրենց «թափանցիկ» լինելուն մեծ վտանգ են պարունակում իրենց մեջ, և դա արդեն ապացուցված փաստ է աշխարհի տարբեր գիտական լաբորատորիաների, կամ աշխարհահռչակ գիտնականների կողմից։
Իհարկե ինչ որ բան պետք է մտածել այս ամենից ազատվելու համար։ Եվ ներկայումս պլաստմասե «բեռից» ազատվելու համար սկսել են պլաստմասե աղբից արտադրել տարբեր նշանակության ու ձևի ապրանքներ, օրինակ՝ վերնաշապիկներ, և բացի այդ, նաև մեկանգամյա օգտագործման սպասքի հումքն է փոխվում։
Նավթային հիմքով պլաստիկի փոխարեն, արդեն մեծ արտադրություն են գտնում կենսաբանորեն վերամշակելի, օրինակ՝ եգիպտացորենի օսլայից ստացվող իրերը։ Այս նորամուծությունով են զինվում նաև նույնիսկ սիգարետի այլընտրանքները, օրինակ՝ ծխախոտի տաքացման համակարգով աշխատող սարքերը։
Ծխախոտաարդատությունն էլ ներկայումս ահռելի գումարներ է ներդնում մարդկանց առողջությանը վնասի չափը նվազեցնելու և շրջակա միջավայրը նվազագույն չափերով աղտոտելու համար։ Բանն այն է, որ ի տարբերություն այլ ֆիլտրերի վերամշակելի նյութերից՝ եգիպտացորենի օսլայից պատրաստված նյութերը, իսկ տվայլ դեպքում ֆիլտրերը, շատ արագ լուծվում են ջրի մեջ։ Եվ սա արդեն արդյունք է, որ էականորեն նվազեցնում է ծխի ազդեցությունը, երբ մարդը ներշնչում է ծուխը, կամ պարզապես ծուխը համարյա դառնում է առանց հոտ։
Մի խոսքով, նորարական արտադրանքները ներկայումս ուղղված են երկու նպատակի։ Եվ ընդ որում երկուսն էլ առաջնային՝ մարդկային առողջություն և էկոլոգիա։ Այն, որ երկրագունդը աղբից ազատվելու խնդիր ունի, ոչ մի կասկած չկա։ Իսկ եթե գիտությունը օգնում է մարդկությանը ազատվել աղբից, որը բառի բուն իմաստով ծանրացրել է երկրագունդը՝ ինչու ոչ։
Այսինքն, եթե նոր բացահայտումները օգնում են մարդկանց ավելի լավ պահպանել իրենց առողջությունը, միևնույն ժամանակ պայքարը արդեն միլիոնավոր տոննաների հասնող պլաստիկ աղբի դեմ դառնում է անհամեմատ արդյունավետ. դա փաստ է, և դրանից իհարկե պետք է օգտվել, ընդ որում անհապաղ։ Ճիշտ է, նոր արտադրանքը մի փոքր ավելի թանկ կարող է լինել, բայց կ՞ա արդյոք մարդու առողջությունից ու բնության մաքրությունից ավելի թանկ բան։