Հունաստանում տեղի է ունեցել 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
ԱշխարհՀունաստանում այսօր տեղի է ունեցել 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC 03.36 (Երևանի ժամանակով առավոտյան 07։36֊ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պատրաս քաղաքից 33 կիլոմետր հարավ-արեւմուտք: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկատվություն չի ստացվել: