Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ) Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ) Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ) Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ) «Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ) Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Աննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) 

Սերժ Սարգսյանը Փաշինյանին զրկեց առանցքային «հաղթաթղթից»

Վերլուծական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի ամփոփիչ մասը նույնպես լի էր ուշագրավ մեսիջներով: Սարգսյանը, խոսելով պատերազմի և այդ պատերազմում կրած պարտության պատճառների մասին,  վերոնշյալ պրոցեսները կապեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խաթարման, դիվանագիտական դաշտում իշխանությունների դիլետանտության հետ: Լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում, Փաշինյանի կողմից դաշնակցի մեջքի հետևում պայմանավորվածությունների ձեռք բերումը և այդ ամենի արդյունքում՝ անվստահության մթնոլորտի ձևավորումը՝ ահա այն պատճառները որոնք, ըստ Սարգսյանի, հանգեցրին պատերազմի վերսկսմանը և ինչը ոչ պակաս կարևոր է՝ պատերազմում առաջնային գործոն դարձրին Թուրքիային: Քանի որ, ըստ Սարգսյանի, մինչ այս Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը և փոքր եղբորը ռազմական աջակցություն ցուցաբերելու ձգտումը զսպվում էր հենց հայ-ռուսական կայուն և դաշնակցային հարաբերություններով:

Պակաս կարևոր չէր Սարգսյանի դիտարկումը Շուշիի անկման մասին: Ըստ Սարգսյանի` եթե անգամ Շուշին սկուտեղի վրա չեն մատուցել թշնամուն, ապա  առնվազն պատշաճ կերպով չեն կազմակերպել քաղաքի պաշտպանությունը, ինչի մեջ Սարգսյանը նույնպես որոշակի միտում է տեսնում, ինչպես նաև այն բանում, որ վերջին օրերին միայն քաղաքի պաշտպանությունը հանձնարարվեց փորձառու գեներալներին՝ նախկիններին` հետագայում ձախողումը հենց նախկինների վրա բարդելու նպատակով: 

Ինչ վերաբերվում է Արցախի նախկին և ներկա ղեկավարներին, ապա Սարգսյանը անդրադարձել է նաև վերջիններիս, մասնավորապես, նշելով, որ Բակո Սահակյանից գաղտնի Փաշինյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարել: Անշուշտ, Բակո Սահակյանը կարող էր խառնել Փաշինյանի խաղաքարտերը  և ընթացիկ պրոցեսները ԱՀ նախագահից գաղտնի պահելու Փաշինյանի մոտիվացիան՝ հենց այդ պրոցեսների անխափանությունը ապահովելն էր և ավարտին հասցնելը, ինչը տեղի չէր ունենա, եթե Սահակյանը տեղեկացված լիներ ստվերային բանակցությունների մասին: Ի տարբերություն Բակո Սահակյանի՝ Սերժ Սարգսյանի մեսիջներից հասկանալի է դառնում, որ ԱՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ միայն տեղյակ է եղել Փաշինյանի ծրագրերից, այլ նաև պատրաստակամորեն դրանց մաս է կազմել:

Միևնույն ժամանակ իր խոսքում երրորդ նախագահը ընդգծեց. որ Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, իր կարծիքով, դավադիր գործողությունների մեջ ներգրավված չի եղել, սակայն չի ունեցել նաև բավարար փորձառություն ստեղծված իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնելու համար: Սարգսյանի այն խոսքից, որ Փաշինյանը բանակի բոլոր պատասխանատու գեներալներին փոխարինել է հարմարվողականներով, կարելի է ենթադրել, որ եթե անգամ Գասպարյանը դավադրության մեջ իր մասնակցությունը չի ունեցել, այնուամենայնիվ նա հարմարվողականների շարքում է, եթե աշխատել է և պատերազմի ավարտից հետո էլ շարունակում է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչ վերաբերվում է բանակի սպառազինության պլանի փոփոխությանը` Սարգսյանը այստեղ հաստատեց ԶՈՒ նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի երկու ամիս առաջ արված հայտարարությունները առ այն, որ այդ պլանը փոխվել է՝ խոցելի դարձնելով Հայաստանի և Արցախի պաշտպանողունակությունը, իսկ գնումների նոր պլանը իր մեջ բազմաթիվ կոռուպցիոն տարրեր է պարունակել: Սա, ըստ էության, Սերժ Սարգսյանի հեռակա «բարևներն» էին ոչ միայն Փաշինյանին, այլ նաև ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանին և Պատրոն Դավիթին՝ Դավիթ Գալստյանին:

Սարգսյանի հարցազրույցի վերջին հատվածը, իրավամբ, կարելի է անվանել կուլիմինացիոն, քանի որ երրորդ նախագահը դիմեց մարտավարական քայլի՝ խլելով Փաշինյանից վերջինիս գլխավոր հաղթաթուղթը: Սարգսյանը հայտարարեց, որ թեև մնում է ակտիվ քաղաքական կյանքում, սակայն չի հավակնում պետական որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն գնալու է արդեն երկրորդ ռեբրենդինգի՝ հանդես գալով նոր դեմքերով, իսկ Սարգսյանը, ում դեպքում դեռ առկա է մերժվածի ամպլուան, մնալու է ստվերում` այդպիսով ՀՀԿ-ին ընձեռելով մանեվրելու ավելի մեծ հնարավորություն: Իսկ Փաշինյանն իր հերթին զրկվում է ամենակարևոր հաղթաթղթից՝ ռևանշիզմի թեզը մանիպուլացնելու հնարավորությունից, քանի որ այլևս չի կարող պնդել, որ նախկին մերժվածները փորձում են վերադառնալ և ժողովրդից խլել հաղթանակը:

Հարցազրույցում լակմուսի թղթի պես անցնում էր նաև այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում իր՝ Սերժ Սարգսյանի պռոյեկտը: Այդ միտքը Սարգսյանը կրկնեց մի քանի անգամ՝ հատուկ ակցենտավորելով և փորձելով հստակ դիստանցիա ձևավորել իր և Փաշինյանի միջև, միևնույն ժամանակ փաստենք, որ Փաշինյանի՝ Սարգսյանի պռոյեկտ լինելու հանգամանքը այդչափ հերքելու ցանկությունը առնվազն մտածելու տեղիք է տալիս:

Եթե ամփոփելու լինենք երրորդ նախագահի բացառիկ հարցազրույցը, ապա կարելի է անել մեկ գլխավոր եզրահանգում՝ քաղաքական դաշտում տեղի ունեցող խմորումների և վերադասավորումների ֆոնին՝ Սարգսյանը մնալու է խաղի մեջ և փորձելու է քաղաքական դաշտում պահպանել առանցքային ակտորներից մեկի իր դերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը
Ամենադիտված