Դուք չեք կարող հետ բերել հաղթողների հոգեվիճակը մեկ խաղում․ Կլոպ
SportԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ասել է, որ չնայած Չեմպիոնների լիգայի խաղում «Լայպցիգի» նկատմամբ տարած հաղթանակին՝ հաղթողների հոգեվիճակը իր թիմին անհնար է վերադարձնել մեկ խաղում:
Երեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» 2-0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»: Պատասխան խաղը կկայանա «Լիվերպուլում»՝ մարտի 10-ին: «Նրանք շանսեր ունեին, բայց ես կարծում եմ, որ մենք արժանի էինք այս արդյունքին: Կոշտ խաղ էր: Մենք չենք կարող մեկ խաղում վերադարձնել հաղթողների հոգեվիճակը, բայց այսօր մենք հիանալի խաղացինք: Սա միայն առաջին մարտն է: Ես գիտեմ, որ շատերը մեզ էին սպասում: Մենք նորից կսայթաքենք, բայց այսօր տղաները հոյակապ էին խաղում, և ես ուրախ եմ նրանց համար: Մենք երկու տարի մեր լավագույն վիճակում էինք, և այս մրցաշրջանում մենք սկսեցինք խնդիրներ ունենալ: Հասկանալի է, որ նման պահերին բոլորը սկսում են քննադատել մեզ: Բայց ինձ համար դա խնդիր չէ», - Կլոպին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: