Մեկ տարում ձկնորսական նավակների թիվը Սևանի ափին կրկնապատկվել է. բնապահպան
OtherԲնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ ոչխարը սարն անցավ...
Սևանա լճում 2020թ-ի ձկնորսության պիլոտային (այսպես կոչված փորձնական) ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել: Արբանյակային պատկերների համադրությամբ վեր հանեցի 2019թ-ի և 2020թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ ձկնորսական նավակների քանակական տարբերությունը: Փաստացի դրանց քանակությունը ավելացել էր մոտ երկու անգամ:
Որոշ տեղամասերի նկարները տեղադրում եմ»: