«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում հաղթեց «Էվերթոնին»
ՍպորտԱնգլիայի առաջնության 16-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելով՝ հաղթեց «Էվերթոնին»:
Լիվերպուլում կայացած հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով: Հյուրերի կազմում գոլեր հեղինակեցին Ֆիլ Ֆոդենը, Ռիյադ Մարեսը և Բերնարդո Սիլվան, իսկ տանտերերից գոլ խփեց Ռիչարլիսոնին:
Անգլիայում «Մանչեսթեր Սիթին», 56 միավորով, շարունակում է պահպանել առաջատարի դիրքը, իսկ «Էվերթոնը», 37 միավորով, յոթերորդ տեղում է: