«Յուվենտուսը» թույլ տվեց «Պորտուին» խաղալ այնպես, ինչպես իրենք էին ցանկանում․ Պիրլո
Սպորտ«Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում թույլ տվեց «Պորտուին» խաղալ այնպես, ինչպես ցանկանում էին, ասել է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն:
«Յուվենտուսը» չորեքշաբթի օրը հյուրընկալվելով՝ 1: 2 հաշվով պարտվեց «Պորտուին»: Թուրինյան ակումբը երկրորդ գոլը բաց թողեց երկրորդ րոպեին՝ տանտերերի խաղացող Մեհդի Թարեմիի ջանքերի շնորհիվ:
«Պորտուն» հաճախ է այդպես խաղում Չեմպիոնների լիգայում, բայց մենք նրանց թույլ ենք տալիս խաղալ այնպես, ինչպես ցանկանում են: «Պորտուն» հիանալի էր դաշտի կենտրոնում ազատ գոտիները ծածկելու հարցում, և մենք ստիպված էինք ավելի լավ օգտագործել եզրերը, բայց դանդաղ խաղի դեպքում դա հեշտ չէ», - Պիրլոյին մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
«Կարծում եմ՝ լավ էինք պատրաստվել, բայց ֆուտբոլիստները կորցրեցին վստահությունը, և դա ազդեց մեր խաղի վրա հաջորդ մի քանի րոպեների ընթացքում: Բարեբախտաբար, մենք կարողացանք գոլ խփել: Այժմ մենք պատրաստ կլինենք պատասխան խաղին»,֊ասել է Պիրլոն: