«Սևիլիան» արժանի չէր պարտության «Բորուսիայի» դեմ խաղում. Լոպետեգի
Սպորտ«Սևիլիայի» ֆուտբոլիստներն արժանի չէին պարտության Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում, ասել է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին:
Չորեքշաբթի օրը «Բորուսիան» 3:2 հաշվով հաղթեց «Սևիլիային» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էռլինգ Հոլանդը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա Դորտմունդում`մարտի 9-ին:
«Դորտմունդի դեմ տնային պարտությունը չի կարող դրական համարվել, բայց մենք դեռ մեկ խաղ ունենք և մենք մտադիր ենք օգտագործել այս հնարավորությունը: Մենք մեկնելու ենք՝ հաջողության հույսով: Մենք արժանի չէինք պարտության, բայց նրանք ունեն աշխարհի լավագույն խաղացողներից մեկին, ով փոխեց ամեն ինչ: Մենք արժանի էինք ոչ-ոքիի, ևս մեկ գոլի հեղինակ դառնալու», - Լոպետեգիին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Այս պահին այս խաղը կարելի է լավագույններից մեկը համարել», - իր հերթին ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը: - Մենք գոհ ենք արդյունքից և խաղադաշտում մեր գործողություններից: Հոլանդը հատուկ դեր խաղաց այսօր»,֊հավելել է Թերզիչը: