Ճապոնիայում ստեղծվել է ծերացումը կանխող դեղամիջոց
ԺամանցՃապոնացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է դադարեցնել ծերացումը և երիտասարդացնել մարմինը: Նրանք ստեղծել են դեղամիջոց, որը կարող է նպաստել մարմնի երիտասարդացմանը՝ կանխելով ծերացումը: Դեղերի նախատիպն արդեն անցնում է կլինիկական փորձարկումներ:
Դեղամիջոցը, ըստ Տոկիոյի համալսարանի բժշկության գիտական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Նաքանիշիի, թույլ կտա ազատվել մարմնի «ծերացող» բջիջներից և արգելակել տարիքային հիվանդությունների զարգացումը։ Այն համաշխարհային շուկայում կհայտնվի 5-10 տարի հետո: «Եթե ամեն ինչ հաջող ստացվի, մարդիկ հնարավորություն կունենան առողջ մնալ մինչև 100 տարի»,֊հավաստիացրել է Նաքանիշին։