Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Արտահերթ ընտրություններին Արամ Սարգսյանն ու Տիգրան Արզաքանցյանը կմասնակցեն միասին Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 14 Կրակոց եղել է, բայց ոչ Թաղավարդ գյուղի ուղղությամբ. համայնքապետ. News.am Ադրբեջանցիները սահմանային գյուղերի բնակիչներին սպառնացել են սպանել կամ գերեվարել. ՄԻՊ Արարատի մարզի Սուրենավան գյուղում 21-ամյա բնակիչը հրազենով կրակոցներ է արձակել համագյուղացու ուղղությամբ ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 13 Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իտալիայի նոր դեսպան է նշանակվել Ալֆոնսո Դի Ռիզոն 

Ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ում ընթացող օրենսդրական ռեգրեսիվ գործընթացները․ ՀԿ-ների կոչ միջազգային կառույցներին

Հասարակություն

Երեկ՝ փետրվարի 17-ին, պաշտոնական «edraft.am» կայքում հանրային քննարկման է դրվել ՀՀ դատախազության մշակած և Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով: Այս մասին հայտարարություն են տարածել շուրջ մեկ տասնյակ լրագրողական ՀԿ-ները:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Իսկ եթե այդ արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջարկվում է պատժել տուգանքով՝ 500 հազարից 3 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է վերջին ամիսներին իշխանությունների ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնց միջոցով փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը։ Դեռևս 2010 թվականին գործուն մասնակցություն ունենալով վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման գործընթացում՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս նպատակ էինք հետապնդում ձևավորել ժողովրդավարական հասարակությանը հարիր՝ լրատվական դաշտը կարգավորող միջավայր։ Իսկ այսօր մեր հիասթափությունն ենք արտահայտում առ այն, որ 2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունները հետադիմական նախաձեռնություններով անընդունելի սահմանափակումներ են նախատեսում արտահայտվելու ազատության համար։

Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող այս փոփոխությունների հեղինակները բացարձակապես տեղյակ չեն այս խնդրի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի պահանջներին և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, որոնք պարտադիր են այդ կառույցներին անդամակցող Հայաստանի համար։ Մասնավորապես՝ վկայակոչենք ԵԽԽՎ 1577 (2007) բանաձևը, որի 17․6 կետը պահանջում է վիրավորանքին և զրպարտությանը վերաբերող օրենսդրությունից հեռացնել պաշտոնատար անձանց հավելյալ պաշտպանությունը՝ ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի։

Մենք ամենևին էլ մտադիր չենք պաշտպանել վիրավորողներին և զրպարտողներին։ Սակայն անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ իշխանության ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, հանրային դեմքերը պարտավոր են առավել հանդուրժողականություն ցուցաբերել ցանկացած քննադատության նկատմամբ և պետք է գիտակցեն, որ իրենց գործառույթներն իրականացնելիս գտնվում են հանրության և ԶԼՄ-ների խոշորացույցի ներքո։ Ավելին, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային որոշման՝ լրագրողական ազատության բաղկացուցիչ մաս է կազմում որոշակի չափազանցությունների և նույնիսկ սադրանքի դիմելը։ Հնարավոր չէ անտեսել նաև այն իրողությունը, որ հաճախ լրատվամիջոցների օբյեկտիվ քննադատությունը պաշտոնյաներն ու տարբեր քաղաքական գործիչներ ընկալում են որպես վիրավորանք և զրպարտություն ու փորձում են դատարանների միջոցով վրեժխնդիր լինել։  Այս փոփոխությամբ առաջարկվող քրեական պատասխանատվությունը, ընդհուպ ազատազրկումը, փաստորեն, գործիք կարող է դառնալ՝ պաշտոնյաներին սուր քննադատությունից զերծ պահելու, հասարակության առջև նրանց հաշվետվողականությունը նվազագույնի հասցնելու համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

ՀՀ կառավարությունից՝ անհապաղ հրաժարվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծից,

Օրենսդիր և գործադիր իշխանություններից՝ վերանայել անհամաչափ սահմանափակումների միջոցով լրատվական դաշտը կարգավորելու քաղաքականությունը և լայն քննարկումներ նախաձեռնել ոլորտում առաջացած նոր խնդիրների համարժեք լուծումներ գտնելու նպատակով:

Միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական ռեգրեսիվ գործընթացները, որոնք ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով սպառնում են հանգեցնել լուրջ հետընթացի:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Արտահերթ ընտրություններին Արամ Սարգսյանն ու Տիգրան Արզաքանցյանը կմասնակցեն միասին Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ըՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 14ՀՀ և ԱՀ նախկին վարչապետերը հայտարարություն են տարածելՎե՞րջ, ավարտվե՞ց իրենց միսսիան, hիմա իրենց երազած երկի՞րն է, էլ ասելիք չունե՞ն․ Գայանե Ասլամազյան Կրակոց եղել է, բայց ոչ Թաղավարդ գյուղի ուղղությամբ. համայնքապետ. News.am Ադրբեջանցիները սահմանային գյուղերի բնակիչներին սպառնացել են սպանել կամ գերեվարել. ՄԻՊ Արարատի մարզի Սուրենավան գյուղում 21-ամյա բնակիչը հրազենով կրակոցներ է արձակել համագյուղացու ուղղությամբԱՄՆ-ն երբեք և ոչ մի պարագայում մեզ չի օգնելու, այդ ճանապարհը կործանարար է Հայաստանի համար. Գորիսի փոխքաղաքապետՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 13Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթեր կիրականացվեն Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իտալիայի նոր դեսպան է նշանակվել Ալֆոնսո Դի Ռիզոն Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ֆիլմը կհեռարձակվի Netflix-ով Որքան ուզում է բանակցային ճանապարհը երկարատև և նվաստացուցիչ լինի, շատ ավելի նախընտրելի է նոր պատերազմից․ Արգիշտի Կիվիրյան Հրդեհ է բռնկվել Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ Ալիևն «էդ անտեր միջանցքը» չի ստանալու, որովհետև ճանապարհը, որի վրայով ինքը կուզենար միջանցք ստանալ, տեր ունի. Արման Եղոյան Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահի հետ Այս օրերին եզակի դրական առիթներից, որը ստիպում է ինձ ժպտալ. ՍիրուշոՀայաստանում Հնդկաստանի դեսպանն այցելել է ՊԱՀՀՏիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին Անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստՓոփոխություններ` ՀՀ մուտք գործելու ընթացակարգում4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում մեքենավարման պարապմունքներ են անցկացվել Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին Ադրբեջանցի զինվորականների և ռուս խաղաղապահների միջև Շուշիում տեղի է ունեցել ծեծկռտուք․ Վովա Վարդանով Վանաձորի Ակսել Բակունցի անվան դպրոցի հետնամասում գտնվող փոսից դուրս է բերվել 83-ամյա քաղաքացու դի Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստինԵրուսաղեմում հայ հոգևորականի վրա հարձակման դեպքով երեք հոգի ձերբակալվել է Ավստրիայի ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի «անեծքին»ՀԱԿ-ի ընտրական ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, ընտրական շտաբը՝ Լևոն Զուրաբյանը Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմայից»․ Վիկտոր Սողոմոնյան ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան 100-ից ավելի աշխատակիցներ պատվաստվել են «Կորոնավակ» պատվաստանյութով Ինչո՞ւ Կառավարությունն Ադրբեջանի դեմ չի օգտագործում միջազգային իրավական հնարավորությունները․ Տարոն Սիմոնյան ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզը փաստում է՝ Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի պատկանելությունը ՀՀ-ին աներկբա է Ինչպես է ադրբեջանցիների բեռնատարների շարասյունն անցնում մեր ճանապարհով. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանը. Ճապոնիայի դեսպանը՝ Անդրանիկ Փիլոյանին «Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ». Արայիկ Հարությունյանը՝ ՊԲ բարձրագույն հրամկազմին Կարմիր շուկայի բնակիչները ցանկանում են կանգնեցնել թշնամու շարասյան տեղաշարժը (տեսանյութ) Վահրամ Դումանյանն այցելել է Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան Որպես լուծում՝ դիտարկում ենք հայ-ադբերաջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը․ ՌԴ ԱԳՆ ՌԴ փոխարտգործնախարարը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ խոսել է Ֆրանսիայի դեսպանի հետ Հայաստանը 11 մլն դրամից ավելի կվճարի դատավորի որոշման «շնորհիվ»․ ՄԻԵԴ-ը հրապարակել է վճիռըՀրազդանում 32-ամյա քաղաքացին ապօրինի հատել է տարբեր տեսակի և տրամագծի 37 ծառ Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Թուրքիայի Ավանցին բացել էր բնակարաններից մեկի դուռը, ոսկյա զարդեր ու մետաղադրամներ գողացել Սյունիքը վտանգի տակ է. Գորիսում երիտասարդներն ակցիա են իրականացրել ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունըԿապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր խնդիրները. հիմնական խնդիրն իրենք են. «Պատիվ ունեմ»
Ամենադիտված