I think that Ameriabank is a very experienced partner with a very-very good knowledge and experience in many fields of financial market, instruments, capital market instruments. Sabine Gaber “Armenia is a country where we find the right partners to pursue our development agenda”. Mr. Huib-Jan de Ruijter Interview with Philip Lynch The gift from the Vardanyan brothers to the city of Masis in the amount of 920 million AMD Business Relations Council Announcement Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey FRV reaches financial close with IFC, EBRD, and Ameriabank for the largest Utility Scale Solar Power Plant in Armenia Ten new cases of coronavirus reported in Artsakh Plane crashes in west of England Nagorno-Karabakh: The mystery of the missing church 

Ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ում ընթացող օրենսդրական ռեգրեսիվ գործընթացները․ ՀԿ-ների կոչ միջազգային կառույցներին

Society

Երեկ՝ փետրվարի 17-ին, պաշտոնական «edraft.am» կայքում հանրային քննարկման է դրվել ՀՀ դատախազության մշակած և Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով: Այս մասին հայտարարություն են տարածել շուրջ մեկ տասնյակ լրագրողական ՀԿ-ները:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Իսկ եթե այդ արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջարկվում է պատժել տուգանքով՝ 500 հազարից 3 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է վերջին ամիսներին իշխանությունների ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնց միջոցով փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը։ Դեռևս 2010 թվականին գործուն մասնակցություն ունենալով վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման գործընթացում՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս նպատակ էինք հետապնդում ձևավորել ժողովրդավարական հասարակությանը հարիր՝ լրատվական դաշտը կարգավորող միջավայր։ Իսկ այսօր մեր հիասթափությունն ենք արտահայտում առ այն, որ 2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունները հետադիմական նախաձեռնություններով անընդունելի սահմանափակումներ են նախատեսում արտահայտվելու ազատության համար։

Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող այս փոփոխությունների հեղինակները բացարձակապես տեղյակ չեն այս խնդրի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի պահանջներին և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, որոնք պարտադիր են այդ կառույցներին անդամակցող Հայաստանի համար։ Մասնավորապես՝ վկայակոչենք ԵԽԽՎ 1577 (2007) բանաձևը, որի 17․6 կետը պահանջում է վիրավորանքին և զրպարտությանը վերաբերող օրենսդրությունից հեռացնել պաշտոնատար անձանց հավելյալ պաշտպանությունը՝ ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի։

Մենք ամենևին էլ մտադիր չենք պաշտպանել վիրավորողներին և զրպարտողներին։ Սակայն անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ իշխանության ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, հանրային դեմքերը պարտավոր են առավել հանդուրժողականություն ցուցաբերել ցանկացած քննադատության նկատմամբ և պետք է գիտակցեն, որ իրենց գործառույթներն իրականացնելիս գտնվում են հանրության և ԶԼՄ-ների խոշորացույցի ներքո։ Ավելին, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային որոշման՝ լրագրողական ազատության բաղկացուցիչ մաս է կազմում որոշակի չափազանցությունների և նույնիսկ սադրանքի դիմելը։ Հնարավոր չէ անտեսել նաև այն իրողությունը, որ հաճախ լրատվամիջոցների օբյեկտիվ քննադատությունը պաշտոնյաներն ու տարբեր քաղաքական գործիչներ ընկալում են որպես վիրավորանք և զրպարտություն ու փորձում են դատարանների միջոցով վրեժխնդիր լինել։  Այս փոփոխությամբ առաջարկվող քրեական պատասխանատվությունը, ընդհուպ ազատազրկումը, փաստորեն, գործիք կարող է դառնալ՝ պաշտոնյաներին սուր քննադատությունից զերծ պահելու, հասարակության առջև նրանց հաշվետվողականությունը նվազագույնի հասցնելու համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

ՀՀ կառավարությունից՝ անհապաղ հրաժարվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծից,

Օրենսդիր և գործադիր իշխանություններից՝ վերանայել անհամաչափ սահմանափակումների միջոցով լրատվական դաշտը կարգավորելու քաղաքականությունը և լայն քննարկումներ նախաձեռնել ոլորտում առաջացած նոր խնդիրների համարժեք լուծումներ գտնելու նպատակով:

Միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական ռեգրեսիվ գործընթացները, որոնք ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով սպառնում են հանգեցնել լուրջ հետընթացի:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
I think that Ameriabank is a very experienced partner with a very-very good knowledge and experience in many fields of financial market, instruments, capital market instruments. Sabine Gaber“Armenia is a country where we find the right partners to pursue our development agenda”. Mr. Huib-Jan de RuijterInterview with Philip Lynch The gift from the Vardanyan brothers to the city of Masis in the amount of 920 million AMD Interview with Philip Lynch Business Relations Council Announcement Armenia citizens' initiative forming "Council for Business Relations" (PHOTOS, VIDEO) Armenian citizens' initiative: We'll be ready to form a coalitional bloc and go to elections Ameriabank Got Quality Excellence Award 2020 from Raiffeisen Bank InternationalHouthi forces launch missiles toward Saudi oil sites in Jizan North Korea claims 'new tactical guided' missiles launched Bill Gates on the pandemic and the climate catastrophe. Interview on TVN24 GO (Video) What Joe Biden said in his first presidential press conference Lamborghini Urus sets high-speed record on the ice of Lake Baikal (Photos) Minister: Armenia's economy has virtually recovered 2 Million iPhone Owners Set For Batterygate Payout The Best Nature Photos From The Tokyo International Foto Awards (Photos)Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey Then And Now: Couple Recreates 12 Wedding Photos After 50 Years Of Being Married (Photos) Netanyahu's party winning Israeli elections FRV reaches financial close with IFC, EBRD, and Ameriabank for the largest Utility Scale Solar Power Plant in ArmeniaCouple buys California dream home, but seller refuses to move out in eviction moratorium loopholeNFT artwork by humanoid robot sells at auction for nearly $700,000: Reuters (Video) Watch the impressive Athens military parade commemorating Greek Independence Day: Greekcitytimes (Photos) “May we celebrate our next Bayram in Zangezur.”: Azerbaijani politicianTen new cases of coronavirus reported in Artsakh Plane crashes in west of England Armenian doctor joins leadership of Turkey ruling party Armenia legislature approves changes to some laws Armenia official: Support program for Karabakh residents being funded since Wednesday Nagorno-Karabakh: The mystery of the missing church Russian becomes official language in Karabakh Armenia opposition Homeland Salvation Movement to hold nationwide rally in YerevanSerzh Sargsyan and members of Republican Party of Armenia visit ex-PM Andranik Margaryan's tomb (PHOTOS) Dollar rises in ArmeniaAmeriabank Named Best Bank in Armenia 2021 by Global FinanceRob Kardashian tries out sister Kim's infamous bleach blonde hair in hilarious photoshopped image as he wishes himself a happy 34th birthday. DailyMail (Photos)Interview with Kakha Kiknavelidze (video) Global Finance Names Ameriabank Best Investment Bank of the Year in ArmeniaThe Blessing and the handover of the Crosses of Ashot II the Iron under the sponsorship of Tovmasyan Foundation Artak Tovmasyan calls on the factions to start an impeachment process"I am in debt but to my homeland." Artak Tovmasyan. "Past"Artak Tovmasyan and his team of IT specialists introduced necessary steps for the further development of ArmeniaFrom the old players to a new "surprise". The political field is getting positioned ․ "Past"Tovmasyan Foundation President: My political team is working on development programs Peace through the eyes of a soldier: Tovmasyan Charity Foundation (video)“AR” TV company has been neither sold, nor donated to anyoneArmenia National Assembly has new MPS. Korea president calls on Biden administration to learn from Trump's failure with N. KoreaBiden administration to have another American Armenian official